Քոզօլուք
Գյուղ | |
---|---|
Քոզօլուք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Ադանայի նահանգ |
Այլ անվանումներ | Գոզոլուգ, Գոզ֊օլոգ, Գոզօլուգ, Գոզ֊օլուք, Կոզոլուկ, Քոզալագ, Քոզալակ, Քոզ֊օլուգ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Քոզօլուք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգում[1]։ Գտնվում էր Ադանա քաղաքի մոտակայքում, ծառախիտ, զովասուն վայրում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուներ փարթամ այգիներ և հատկապես հայտնի էր ընկուզով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 70 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, առևտուրն ու այգեգործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոզօլուքն ուներ Ս․ Սարգիս անունով հայկական եկեղեցի[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կիլիկիայի Ադանայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 427
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 143)։ ![]() |