Լամոս
Արտաքին տեսք
Լամոս, քաղաք (բերդ, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգում[1]։ Գտնվում էր Կիլիկիայի կենտրոնական հարավային ծովափին, Լամոս գետ աջ գետաբերանի մոտ, Մերսին նավահանգստից հարավ֊արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XI-XIV դարերում հայկական պետության կարևոր ստրատեգիական կետերից էր։ Թուրքերի ժամանակաշրջանում բերդը ավերվել ու կորցրել է նշանակությունը։ Այնուհետև դարձել է Լիմոնլու անունով անշուք գյուղ։ Հանդիսացել է Տարսոնի կամ Իչելի գավառի Յաղդա գավառակի կենտրոն։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետակից 40 մետր բարձրության ու զառիթափ բլրի վրա կառուցված էր հիմ միջնաբերդ։ Պահպանվում էր հղկված քարերով կառուցված պարիսպների ու շենքերի մնացորդներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 560
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն