Jump to content

Սելևկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սելևկիա, քաղաք Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգի[1] Սելևկիայի գավառակում։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։ Գտնվում էր Միջերգրական ծովի ափին, Կալիկադնոս գետի գետաբերանի մոտ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականի մեծ եղեռնը ուներ 300 հայ բնակիչ։

Հին քաղաքը տեղադրված էր Կալիկադնոսի ձորում։ Կառուցվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ մթա III դարում։

Սելևկիայի դերը մեծ է եղել XII-XIV դարերում։ Իր նշանակությամբ եղել է Կիլիկիայի հայոց թագավորության երկրորդ խոշոր նավահանգիստը և սահմանամերձ ամրությունը։ Եղել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Իր դպրոցներով և մշակույթով մրցել է Մերսին քաղաքի հետ։

Հին քաղաքի տեղում կար Զելեֆկե անունով մի բնակավայր, որն ուներ 2500 բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակա լեռան վրա պահպանվել է հին բերդի ամֆիթատրոնաձև ավերակները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 562