Պոզանդի
Արտաքին տեսք
Պոզանդի, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Լեռնային Կիլիկիայում, Ադանայի նահանգում[1]։ Գտնվում էր Ադանա քաղաքից 60 կմ հյուսիս֊արևմուտք, Լամբրոն բերդաքաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք, Սարոս գետի աջակողմյան վտակներից մեկի աջ ափին, Գուգլակի լեռնանցքից հարավ֊արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է եղել դեռևս բյուզանդական ժամանակներից և կրել է Պոդանդոս անվանումը։ Կարևոր հանգույց է եղել Փոքր Ասիայի և Ասորիքի միջև։ VIII-IX դարերում մերթ պատկանել է Բյուզանդիային, մերթ՝ Արաբական խալիֆայությանը։ 1245 թվականին հայկական զորքերը մինչև այստեղ հալածել են Իկոնայի զորքերին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջերին ուներ 500 բնակիչ, որի մի մասը հայեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 350
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոզանդի» հոդվածին։ |
|