Աբդօղլու, գյուղ Կիլիկիայում, Ադանա քաղաքից հարավ, Ջեյհան գետի աջ ափին։ Բաժանված էր Վերին և Ներքին թաղերի[1]։։
XX դարի սկզբին ուներ շուրջ 800 հայ բնակիչ։ 1909 և 1919 թ թվականին թուրքերի կողմից կոտորվել է բնակչության մի մասը, իսկ մի կերպ փրկվածները ապաստանել են աշխարհի տարբեր երկրներում։
Բնակչությունը հիմնականում զբաղված էր երկրագործությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Սուրբ Գևորգ) և նախակրթարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 20)։