Լուլուա
Արտաքին տեսք
| Բերդ | |
|---|---|
| Լուլուա | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Երկրամաս | Ադանայի նահանգ |
| Այլ անվանումներ | Լալիան, Լալուա, Լեվե, Լուլա բերդ, Լուլե, Լուլելս, Լուլիան, Լուլոն, Լուլվա բերդ, Լուլուի բերդ, Լուլուկ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Լուլուա, միջնադարյան բերդ Կիլիկիայում, Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտում։ Գտնվում է Կիլիկիայից Կապադովկիա տանող տարանցիկ ճանապարհի վրա եղած Գուգլակի կիրճի հյուսիսային ծայրամասում, բարձունքի վրա (այժմ՝ ավերված)։ Հսկող դիրք ունենալով հիշյալ ճանապարհին՝ բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Իկոնիայի սուլթանության և Կիլիկիայի հայկական պետության միջև դարձել էր սահմանային ազատ շուկա, ուր գալիս էին Միջին Ասիայի, Կովկասի, Պարսկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի և այլ երկրների առևտրականներ։ Շրջակա վայրերը հարուստ էին արծաթի, երկաթի և բորակի հանքերով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։ |