Jump to content

Հասանբեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հասանբեյլի
37°7′55″N 36°33′22″E / 37.13194°N 36.55611°E / 37.13194; 36.55611
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Այլ անվանումներՀասանբեյլիկ, Հասանբեյլվեցիք, Հասանբեյլու, Հասանպեյլի
ԲԾՄ762 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5341 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հասանբեյլի (Աշխարհ)##
Հասանբեյլի (Աշխարհ)

Հասանբեյլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգի[1] Ջեբելբերեքեթի գավառում։ Գտնվում էր Օսմանիե քաղաքից հյուսիս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 1850-2000 հայ բնակիչ։

1909 թվականին թուրքերի կողմից կազմակերծված մեծ ջարդի արդյունքում գյուղում սպանվել են ավելի քան 700 կնի, երեխա և ծերունի։ Ավերվելլ 500 տուն։ Զենք ունեցող բնակիչները դիմադրելով ազատվել են կոտորածից։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Հասանբեյլի անունով բերդ և 1332 թվականին կառուցված հայկական եկեղեցի։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում ծնվել է (1901 թ․) ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հ․ Ա․ Ասատրյանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 366