Զաբել II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաբել II
 
Ծննդյան օր ոչ վաղ քան հունվարի 12, 1276 և ոչ ուշ քան հունվարի 11, 1277
Վախճանի օր մայիս 1323[1]
Վախճանի վայր Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա[1]
Դինաստիա Հեթումյաններ
Հայր Լևոն Գ
Մայր Կեռան
Ամուսին Ամորի Բ Լուսինյան
Զավակներ Կոստանդին Գ, Ջիվան Լուսինյան, Bohemond of Lusignan, Lord of Korikos? և Ագնես Լուսինյան

Իզաբելլա II Հեթումյան կամ Զաբել (հունվարի 12, 1276 [Ком 1] - † 1323), Կիլիկյան Հայաստանի արքայադուստր Հեթումյանների (Հեթումյան) տոհմից։ Լեւոն III թագավորի եւ Կեռան թագուհու դուստրը . Կիլիկյան հայոց թագավորներ Հեթում II-ի, Թորոս III-ի, Կոստանդին Բ-ի, Սմբատի ու Օշինի և բյուզանդական կայսրուհի Ռիտա II-ի հարազատ քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլան ծնվել է 1276 թվականի հունվարի 12-ին [Ком 2] Լևոն II թագավորի և Կեռան թագուհու ընտանիքում։ Իր եղբոր՝ Հեթումի կառավարման շրջանում՝ 1293 թվականի հունվարի 7-ին [Ком 3] Կիպրոսի հետ միությունն ամրապնդելու նպատակով նրան ամուսնացրել են այդ երկրի խաչակիր թագավոր Ամորիի Տյուրոսցու եղբոր հետ[2]։ Այն բանից հետո, երբ Կիպրոսում արքայական գահի համար պայքարող ամուսնու նախաձեռնած ապստամբությունը տապալվել է, նա իր չորս երեխաների հետ փախել է եղբոր՝ Կիլիկյան թագավոր Օշինի մոտ։ Արդյունքում Կիպրոսի և Կիլիկյան թագավորությունների հարաբերություններն այնքան են բարդացել ու սրվել, որ երկու պետություններն էլ հասել են պատերազմի շեմին, և միայն Հովհաննես XXII պապի անձնական միջամտությունն է կանխել ռազմական բախումը [3]։ Կիլիկիայի թագավորի մահից հետո գահը ժառանգաբար անցել է նրա եղբորորդուն՝ Լեւոն V- ին, ով դեռևս չափահաս չէր, և այդ պատճառով էլ իշխանությունն իր ձեռքն է վերցրել նրա խնամակալը՝ Կոռիկոսի իշխան Օշինը։ Վերջինիս հրամանով 1323 թվականի մայիսին Սիս քաղաքում սպանվել են Իզաբելլան և նրա ավագ որդին [3]։ Ավագության կարգով երկրորդ որդին՝ Գի դը Լուսինյանը, ով հետագայում հռչակվեց Կոստանդին III թագավոր, սպանության պահին Կոստանդնուպոլսում էր՝ իր մորաքրոջ՝ բյուզանդական կայսրուհի Ռիտայի մոտ։ Մնացած երկու որդիները՝ Ժանն ու Բոհեմոնդը, Օշին Կոռիկոսցու կարգադրությամբ աքսորվել են Հռոդոս կղզի [3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Ամորի II Տյուրոսցի

երեխաները.

  • 1. Ագնես դը Լուսինյան / Agnes de Lusignan [Ком 4] (? - † 1310 թվականից հետո)
Մ. - հորեղբոր որդին՝ Լեւոն Դ թագավորը (1289-1307 թթ.)
  • 2. Հյու դը Լուսինյան (? - † 1318/23)
  • 3. Հենրի (Անրի) դը Լուսինյան (? - † 1322/1323)
  • 4. Գի դը Լուսինյան, հայտնի է որպես Կոստանդին III (? - † 1344)
կինը՝ - Արքայադուստր Կանտակուզենների ընտանիքից (? —† ? )
Jկինը՝ - Theodora Sirgianna (? - † 1347/49)
  • 5. Ժան դը Լուսինյան (? - † 1344)
կինը՝ - Սոլդանա (? —† ? )
կինը՝ - անհայտ (? —† ? )

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. или 11 января 1277[2]
  2. или 11 января 1277
  3. по другим данным это могло случится 6 января 1294 года[2]
  4. или Мария Лузиньян[2]

1. կամ 1277 թ. հունվարի 11

2. կամ 1277 թ. հունվարի 11

3. Այլ տվյալների համաձայն՝ դա կարող էր տեղի ունենալ 1294 թ. հունվարի 6-ին

4. կամ՝ Մարիա դը Լուսինյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
  2. 2,0 2,1 2,2 2,3 Charles Cawley. «Chapter 3.KINGS of ARMENIA (CILICIAN ARMENIA) (FAMILY of HETHUM). KINGS of ARMENIA 1226-1341». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 К. Мутафян, 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլոդ Մութաֆյան. Հայոց վերջին թագավորությունը / = Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècl. — «Mediacart», 2009. — 161 с. — ISBN 978-5-9901129-5-7.
  • Boase, T. S. R. (1978). The Cilician Kingdom of Armenia. Edinburgh: Scottish Academic Press. ISBN 0-7073-0145-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբել II» հոդվածին։