Ռիտա II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիտա II
Ծնվել է1278
Մահացել է1333
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինՄիքայել IX Պալեոլոգոս
Ծնողներհայր՝ Լևոն Գ, մայր՝ Կեռան
Զբաղեցրած պաշտոններempress consort?
ԵրեխաներTheodora Palaiologina?, Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս, Anna Palaiologina? և Q22342963?

Ռիտա II (1278 - 1333), Բյուզանդական կայսրության հայազգի կոնսորտ, Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն III-ի և Կեռան թագուհու դուստրը։ Եղել է Բյուզանդական կայսրության կայսր Միքայել IX Պալեոլոգոսի կինը՝ դառնալով Բյուզանդական կայսրության կրտսեր կայսրուհի։ 1317 թվականին, կայսրուհի Իրինա Մոնֆերատցու մահվանից հետո, դարձել է գլխավոր և այդ պահի միակ կայսրուհին։ Կոստանդնուպոլսում առավել հայտնի է եղել Մարիա անվամբ։

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Հեթում Բ-ի պատմությունը ներառված է «Խաչակրաց արշավանքների պատմության ժամանակացույցի» մեջ։ Համաձայն Ռիտայի ծննդյան վերաբերյալ պատմության, եղել է Թեոդորա արքայադստեր երկվորյակ և Հեթում Բ-ի քույրը[1]։

Պատմիչ Գեորգիոս Պախիմերոսը նշում է, որ Անդրոնիկոս II Պալեոլոգոսը բանակցություններ է վարել Լևոն թագավորի հետ, որն իր որդու Միքայել IX Պալեոլոգոսի համար փնտրում էր պոտենցիալ հարսնացու։ Լևոնը նրան առաջարկել է Ռիտայի թեկնածությունը, իսկ հարսանիքը տեղի է ունեցել 1294 թվականի հունվարի 16-ին։ Ամուսնության պահին հարսնացուն 16 տարեկան էր, իսկ փեսացուն՝ 17 տարեկան։

Ընդունելով ուղղափառություն՝ Ռիտան վերցրել է Մարիա անունը։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են չորս երեխաներ․

  • Անդրոնիկոս III Պալեոլոգոս (1297 թվականի մարտի 25 – 1341 թվականի հունիսի 15),
  • Մանուել Պալեոլոգոս, բռնակալ (մահացել է 1319 թվականին),
  • Աննա Պալեոլոգինա (մահացել է 1320 թվականին), որն ամուսնացել է Թովմաս I Կոմնենոսի հետ, այնուհետև՝ Նիկոլայ Օրսինիի,
  • Թեոդորա Պալեոլոգինա (մահացել է 1330 թվականից հետո), որն ամուսնացել է Բուլղարիայի Թեոդոր Սվետոսլավի թագավորի, իսկ այնուհետ՝ Միքայել III Շիշմանի հետ։

Կայսրուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1294-1317 թվականներին Ռիտան եղել է Բյուզանդական կայսրության կրտսեր կայսրուհի-կոնսորտ։ Գլխավոր կայսրուհին եղել է Իրինա Մոնֆերատցին՝ Անդրոնիկոս II—ի երկրորդ կինը և Միքայել IX-ի խորթ մայրը։ Սկսած 1303 թվականին, Անդրոնիկոսը և Իրինան ունեցել են տրաբեր արքունիքներ։ Գլխավոր կայսրուհու նստավայրը Կոստանդնուպոլսում էր։ Ռիտան դարձել է գլխավոր կայսրուհի, երբ 1317 թվականին մահացել է Իրինան։

Այդ կարգավիճակում նա մնացել է երեք տարի։ 1319 թվականին երկրորդ որդու մահը մեծ հարված է հասցրել կայսրուհուն։ Անդրոնիկոս արքայազնն ուներ սիրուհի, սակայն կասկածում էր նրան անհավատարմության մեջ։ Նա լրտեսներ էր նշանակել սիրուհու տան մուտքը հսկելու և հրամայել հարձակվել բոլոր նրանց վրա, որոնք կհամարձակվեն մուտք գործել։ Գիշերվա ուշ ժամին Անդրոնիկոսի սիրուհու տուն փորձել է մտնել Մանուել արքայազնը։ Լրտեսները հարձակվել են նրա վրա՝ գիշերվա մութի մեջ չճանաչելով արքայազնին և սպանել նրան։ Այդպիսով, կրտսեր արքայազնը մահացել է ավագ եղբոր հրամանով։

Պատահարը մեծապես ազդել է Միքայել IX-ի առողջության վրա, որը մահացել է 1320 թվականի հոկտեմբերի 12-ին։ Երկու մահվան դեպքերն էլ մեծապես խարխլել են Անդրոնիկոս II-ի և Անդրոնիկոս III-ի հարաբերությունները։ Պապի ու թոռան հակամարտության արդյունքում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվել է 1328 թվականին՝ Անդրոնիկոս III-ի հաղթանակով։ Այդ ընթացքում, այրիացած Ռիտան մեկնել է մենաստան, որտեղ վերցրել է «Քենե» անունը։ Արդյունքում, Ռիտան մահացել է քաղաքացիական պատերազմից հետո 5 տարի անց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maxwell Professor Kathleen (2014-03-28)։ Between Constantinople and Rome: An Illuminated Byzantine Gospel Book (Paris gr. 54) and the Union of Churches (անգլերեն)։ Ashgate Publishing, Ltd.։ ISBN 978-1-4094-5744-2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]