Քաղաքացիական պատերազմ Բյուզանդիայում (1321-1328)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաքացիական պատերազմ Բյուզանդիայում
Todor Svetoslav 1307.jpg
Բյուզանդիան և հարևան պետությունները 1307 թվականին
Թվական 1321—1328
Վայր Թրակիա,
Մակեդոնիա,
Կոստանդնուպոլիս
Արդյունք Անդրոնիկոս III-ը սկզբում դարձավ կառավարչակից, այնուհետև լիիրավ կայսր
Հակառակորդներ
Byzantine imperial flag, 14th century, square.svg Անդրոնիկոս II Ավագ
Flag of the Serbian Empire, reconstruction.svg Սերբիա
Byzantine imperial flag, 14th century, square.svg Անդրոնիկոս III
Coat of arms of the Second Bulgarian Empire.svg Բուլղարիա
Հրամանատարներ
Byzantine imperial flag, 14th century, square.svg Անդրոնիկոս II Ավագ
Byzantine imperial flag, 14th century, square.svg Սիրգիանես Պալեոլոգ (1321 թվականից)
Byzantine imperial flag, 14th century, square.svg Անդրոնիկոս III
Byzantine imperial flag, 14th century, square.svg Հովհաննես VI Կանտակուզին
Byzantine imperial flag, 14th century, square.svg Ֆեոդոր Սինադեն
Byzantine imperial flag, 14th century, square.svg Սիրգիանես Պալեոլոգ (մինչև 1321 թվականը)

Քաղաքացիական պատերազմ Բյուզանդիայում (1321-1328), 1321-1328 թվականներին տեղի ունեցած հակամարտությունների շարք, որի ժամանակ Անդրոնիկոս II Ավագը և նրա թոռը Անդրոնիկոս III-ը պայքարել են միմյանց դեմ՝ Բյուզանդական գահի համար:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոնիկոս III-ը եղել է Միքայել IX Պալեոլոգոս կայսեր որդին: Վերջինս էլ եղել է կայսերական գահի կառավարչակից և գործող կայսր Անդրոնիկոս II Ավագի ժառանգորդը: 1320 թվականին Անդրոնիկոս III-ը սխալմամբ կազմակերպել է իր կրտսեր եղբոր՝ Մանուելի սպանությունը: Սպանությունից հետո, Միքայել IX-ը մահացել է որդու կորստի ցավից և ամոթից: Այս պատահարը և Անդրոնիկոս III-ի և նրա շրջապատի արիստոկրատական ընտանիքների երիտասարդ ներկայացուցիչների շփացած կյանքը սրեցին հակամարտությունը երիտասարդ Անդրոնիկոսի, ով դարձել էր գահի ժառանգորդը և նրա պապի՝ Անդրոնիկոս II Ավագի միջև[1]:

Առաջին կոնֆլիկտ (1321)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոնիկոս III-ը ունեցել է մի շարք կողմնակիցներ, որոնց թվում եղել են Հովհաննես VI Կանտակուզինը և Սիրգիանես Պալեոլոգոսը: Վերջիններս Թրակիայում գնել էին կալվածքներ և կազմակերպել տեղի բնակչության անհնազանդությունը զառամյալ կայսեր դեմ: 1321 թվականին՝ Զատկի օրը, Անդրոնիկոս III-ը մայրաքաղաք Կոստանդնուպոլսից փախել է Ադրիանապոլիս, որտեղ ձևավորել է սեփական արքունիքը և ապստամբություն կազմակերպել իր պապի դեմ: Սիրգիանոս Պալեոլոգը մեծ զորքով շարժվել է դեպի մայրաքաղաք՝ ստիպելով ծեր կայսրին բանակցությունների մեջ մտնել[2][3][4]: 1321 թվականի հունիսի 6-ին կնքվել է հաշտության պայմանագիր, համաձայն որի Անդրոնիկոս III-ը ճանաչվել է որպես կառավարչակից և ստացել Թրակիայի Մակեդոնիայի որոշ շրջանների կառավարչի պաշտոնը, այն դեպքում, երբ կայսրության մյուս տարածքները, ներառյալ նաև Կոստանդնուպոլիսը, մնացին Անդրոնիկոս II-ի կառավարման տակ: Բացի այդ, Անդրոնիկոս II-ը պետք է զբաղվեր նաև կայսրության արտաքին քաղաքականությամբ[5]:

Երկրորդ կոնֆլիկտ (1322)[խմբագրել | խմբագրել կոդը]

1321 թվականի խաղաղության դաշնագիրը պահպանվել է ոչ շատ երկար, քանի որ Անդրոնիկոս կրտսերը սկսեց իրականացնել, գրեթե, անկախ արտաքին քաղաքականությունը: Անդրոնիկոս III-ի համախոհների շրջանում պառակտում տեղի ունեցավ: Նրա համախոհները բաժանվեցին Հովհաննես Կանտակուզինի և Սիրգիանոսի միջև: «Սիրգիանոսականները» կարծում էին, որ իրենց առաջնորդը բավարար չափով չի վարձատրվել օգնության համար, ինչպես նաև բողոքում էին, որ Անդրոնիկոս II Ավագը մեծ տեղ է տալիս Կանտակուզինին: Բացի այդ, կա վարկած, համաձայն որի, Անդրոնիկոս III-ը փորձել է գայթակղել Սիրգիանոսի կնոջը[2][6]: Արդյունքում, 1321 թվականի դեկտեմբերին սիրգիանոսականները անցան կայսեր կողմը և փախան Կոստանդնուպոլիս: Ստանալով մեգադուկի վարչական կոչում, Սիրգիանոսը համոզեց Անդրոնիկոս II-ին, վերսկսել պատերազմը[3][7][8]: Այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսի շրջանում գտնվող մի քանի քաղաքներ անցան Անդրոնիկոս II-ի տիրապետության տակ, 1322 թվականի հուլիսի նոր համաձայնագիրը վերականգնեց ստատուս քվոն: Կողմերի միջև կնքված համաձայնագիրը փակուղու մեջ դրեց Սիրգիանոսին: Իր գործողություններում կրելով անհաջողություններ՝ նա սկսեց կազմակերպել Անդրոնիկոս II-ի սպանությունը և գահի գրավումը: Սակայն դավադրությունը բացահայտվեց, իսկ Սիրգիանոսը դատապարտվեց ցմահ ազատազրկման[7][9][10]:

1325 թվականի փետրվարի 2-ին Անդրոնիկոս III-ը պաշտոնապես թագադրվել է և ստացել պապին հավասար կարգավիճակ: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտության ընթացքում զինված բախումները քիչ են եղել, հետևանքները կայսրության համար նշանակալի են եղել: Գյուղացիներից աշխարհազորի կազմակերպման արդյունքում էականորեն կրճատվել են գյուղատնտեսական արտադրությունը, ինչի արդյունքում էլ կրճատվել է միջազգային և ներպատական առևտուրը[11]:

Երրորդ կոնֆլիկտ (1327-1328)[խմբագրել | խմբագրել կոդը]

1327 թվականի փետրվարին նոր կոնֆլիկտ է ծագել Անդրոնիկոս III-ի Անդրոնիկոս II Ավագի միջև: Սակայն, այս կոնֆլիկտի մեջ ներգրավվել են բալկանյան երկրները: Անդրոնիկոս II-ի կողմից հանդես է եկել Սերբիայի թագավոր Ստեֆան Դեչանսկին, իսկ Անդրոնիկոս III-ի կողմից՝ Բուլղարիայի թագավոր Միխայիլ III Շիշմանը: Զինված բախումները հիմնականում տեղի են ունեցել Մակեդոնիայում: Բախումների արդյունքում Մակեդոնիայի ողջ տարածքը, այդ թվում նաև Սալոնիկի քաղաքը, անցել են Անդրոնիկոս III-ի տիրապետության տակ: 1328 թվականի հունվարին Անդրոնիկոս III Պալեոլոգոսը և նրա հրամանատար Հովհաննես Կանտակուզինը մտան Սալոնիկ: Մակեդոնիայում կրած հաղթանակներից հետո, Անդրոնիկոս III-ը որոշում է գրավել Կոստանդնուպոլիսը: 1328 թվականի մայիսին նա մտնում է մայրաքաղաք, ստիպում պապին՝ հրաժարվելու գահից և իր ձեռքը վերցնում կայսերական ողջ իշխանությունը: Երկու տարի անց հին կայսրը ուղարկվում է մենաստան, որտեղ էլ մահանում է 1322 թվականի փետրվարի 13-ին:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Անդրոնիկոս III-ի հաղթանակը իշխանության բերեց Հովհաննես Կանտակուզինին, ով փաստացի դարձավ կայսեր կառավարչակիցը: Հովհաննեսը պատասխանատու էր արտաքին քաղաքականության, իսկ Անդրոնիկոս III-ը՝ բանակի: Քաղաքացիական պատերազմը քամեց կայսրությունը, փողն արժեզրկվեց, սակայն նոր կառավարությունը կարողացավ կանխել պետության անկումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ostrogorsky, p. 499.
  2. 2,0 2,1 Fine (1994), p. 251
  3. 3,0 3,1 Nicol (1993), p. 157
  4. Bartusis (1997), p. 87
  5. Ostrogorsky, pp. 499-501
  6. Vásáry (2005), p. 121
  7. 7,0 7,1 Kazhdan (1991), p. 1997
  8. Norwich (1996), p. 278
  9. Norwich (1996), p.282
  10. Nicol (1993), p. 158
  11. Ostrogorsky, p. 501

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]