Ստատուս-քվո (լատին․՝ status quo ante bellum - «մինչև պատերազմը եղած իրավիճակ, համառոտ - լատին․՝ status quo — «իրավիճակ, որում»), վերադարձ նախնական վիճակին, միջազգային իրավունքում ընդունված տերմին, որն օգտագործվում է որոշակի պահին գոյություն ունեցող կամ ունեցած փաստական կամ իրավական դրությունը ֆիքսելու համար[1]։
Վերականգնել Ստատուս-քվոն, նշանակում է վերադառնալ մինչև փոփոխությունները գոյություն ունեցած իրավիճակին[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 110)։