Ագնես Լուսինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Լուսինյան
ֆր.՝ Marie (Agnès) de Lusignan
Կիլիկիայի թագավորության թագուհի
1303 - 1307
Նախորդող Հելվիս Լուսինյան
Հաջորդող Իզաբելլա Գ Հեթումյան
 
Ծննդյան օր 1293
Ծննդավայր Կիպրոս
Վախճանի օր 1309
Վախճանի վայր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայր Ամորի Բ Լուսինյան
Մայր Զաբել II
Ամուսին Լևոն Դ

Ագնես Լուսինյան (նաև՝ Մարիա Լուսինյան, ֆր.՝ Marie (Agnès) de Lusignan, 1293, Կիպրոս - 1309, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի թագավորության թագուհի (1303-1307)։

Կիլիկիայի արքա Լևոն Դ-ի կինը, Կիպրոսի թագավորության գահի խնամակալ Ամորի Բ Լուսինյանի դուստրը, Լուսինյանների արքայական հարստությունից[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 47․
  2. «Հայուհին՝ պատմութեան առջեւ», Վարդան Հացունի, արեւելահայերէնի վերածեց Ցօղիկ Պուլուզեանը, Թեհրան, 2009, էջ 70, 390․