Սիբիլ Լուսինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիլ Լուսինյան
 
Ծննդյան օր հոկտեմբեր 1198 կամ նոյեմբեր 1198
Վախճանի օր 1230 կամ 1252
Դինաստիա Լուսինյաններ
Քաղաքացիություն  Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայր Ամորի II
Մայր Իզաբել Անժուացի
Ամուսին Լևոն Բ
Զավակներ Զապել Ա Ռուբենյան

Սիբիլ Լուսինյան (կամ Սիբիլ Կիպրացի), (հոկտեմբեր 1198 կամ նոյեմբեր 1198 - 1230 կամ 1252), Կիլիկիայի հայկական թագավորության թագուհի, Կիպրոսի թագավոր Ամորի Կիպրացու և Երուսաղեմի թագուհի Իզաբել Անժուացու դուստրը[1][2]։ Նա եղել է Լուսինյանների արքահայական հարստության անդամ։

Սիբիլ Լուսինյանը եղել է Լևոն Բ արքայի երկրորդ կինը[2], ում հետ ամուսնացել է 1210 թվականին և ունեցել է մեկ աղջիկ՝ Զապել Ա Ռուբինյանը, որը 1222-1252 թվականներին եղել է Կիլիկիայի հայոց թագավորության թագուհի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Runciman, Steven (1987 թ․ դեկտեմբերի 3). A History of the Crusades (անգլերեն). CUP Archive. ISBN 978-0-521-34772-3.
  2. 2,0 2,1 2,2 Runciman, 1989, էջ Appendix Table 1