Խոսրով Ա Սասանյան
Խոսրով Ա Սասանյան | |
---|---|
Սասանյան Իրանի շահնշահ | |
Խոսրովը որսի ժամանակ | |
Իշխանություն | 531 - 579 թթ. (48 տարի) |
Պարսկերեն | انوشيروان |
Տիտղոսներ | Անուշիրվան |
Ծնվել է՝ | 501 |
Ծննդավայր | Արդեսթան, Սասանյան Պարսկաստան |
Մահացել է՝ | 579 |
Վախճանի վայր | Տիզբոն, Սասանյան Պարսկաստան |
Երկիր | Սասանյան Պարսկաստան |
Ազգություն | Պարսիկ |
Հարստություն | Սասանյաններ |
Նախորդ | Կավադ Ա |
Որդի | Որմիզդ Դ |
Հաջորդող | Որմիզդ Դ |
Ուղեկից | Եփեմիա |
Տոհմ | Սասանյաններ |
գերիշխան և զորավար | |
Հայր | Կավադ Ա |
Մայր | Newandukht? |
Երեխաներ | Հորմիզդ IV և Anosazad? |
Հավատք | Զրադաշտականություն |
Խոսրով Ա (Անուշիրվան, պարսկերեն՝ انوشيروان - անմահ հոգի ունեցող; 501–579), Կավադ Ա-ի սիրելի որդին ու ժառանգը, Սասանյան Իրանի 20-րդ շահնշահը, պարսից արքա 531 թ.-ից, Սասանյանների դինաստիայից։ Համարվում է ամենահայտնի Սասանյան կառավարիչը։
Հաջորդել է հորը՝ Կավադ I-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Նա մի քանի հաջող գործողություններ կատարեց ժողովրդական ապստամբությունները ճնշելուց հետո։ Այս միջոցառումները ուղղված էին նման բախումները բացառելու նպատակով։ Նա ազնվականներից մի մասի հողերը, որոնք գրավվել էին ապստամբների կողմից թողեց վերջիններիս իշխանության տակ, ինչը մեծ հարված էր պալատական ազնվականությանը, սա մեծապես թուլացրեց վերջիններիս և հնարավորություն տվեց ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը։ Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ 540 թ.-ին գրավել է Անտիոքը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով Դարբանդում կառուցել է մի շարք ամրություններ։ 570 թ.-ին պարսկական բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։
Նրա օրոք ծավալվեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ. կառուցվեցին նոր քաղաքներ, վերանորոգվեցին հները, ստեղծվեցին նոր կամուրջներ, ճանապարհներ։ Խորսորվ Ա-ի օրոք արվեստն ու գիտությունը ծաղկում էին Սասանյան Իրանում և երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին։ Զարգացել են մշակույթը, արվեստը, քաղաքաշինությունը։ Ստեղծվել են գրական և պատմական բազմաթիվ երկեր, գրի է առնվել ժող. էպոսը, հունարենից և սանսկրիտից թարգմանվել են գրական և գիտական հուշարձաններ։
Խոսրովի անունը Իրանում դարձավ այնքան հայտնի, ինչքան որ Հուլիոս Կեսարի անունը Հին Հռոմում[1]։
Խոսրով I Անուշիրվանի օրոք Հայաստանում բռնկել է ապստամբություն (571 - 572), որը ղեկավարել է Վարդան Մամիկոնյանը։ Խոսրով I Անուշիրվանի՝ Հայաստան ուղարկված բանակները պարտություն են կրել ապստամբներից։ Բյուզանդիայի միջամտությունը սկզբնավորել է ավելի քան 20-ամյա պատերազմ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրայ, Ռիչարդ. Պարսկաստանի ժառանգությունը. The World Publishing Company, 1963, էջ. 215 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով Ա Սասանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 78)։ |