Կավադ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կավադ I
قباد‎
Plate with king hunting rams (white background).jpg
Կավադ I-ի պատկերը ոսկեդրամի վրա
Շահնշահ
488-496 թթ.
Հաջորդող Խոսրով I Անուշիրվան
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք Զրադաշտականություն
Ծննդյան օր 473
Վախճանի օր սեպտեմբերի 13, 531(0531-09-13)
Դինաստիա Սասանյաններ
Հայր Պերոզ
Զավակներ Խոսրով I Անուշիրվան

Կավադ I (ծն. թ. անհտ.մոտ 449—531 թ.), պարսից արքա 488—496 թվականին և 499 թվից։ Սասանյանների դինաստիայից։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու նպատակով օգտագործել է նրանց միջև եղած տոհմային հակամարտությունը և դաշնակցել մազդակյանների հետ։ Ազնվականները 496 թվականին բանտարկել են Կավադ I-ին և գահ բարձրացրել եղբորը՝ Զամասպին։ Կավադ I փախել է հեփթաղների մոտ և 499 թվականին նրանց օգնությամբ վերագրավել գահը։ Հայաստանը Բյուզանդիային հակադրելու համար 502 թվականին ճանաչել է հայ եկեղեցու անկախությունը։ 502 թ.-ին պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը տևել է մի քանի տարի։ Կենտրոնական իշխանությանը սպառնացող մազդակյան շարժման հետագա տարածումը կասեցնելու նպատակով 528 թ.-ից սկսել է շարժման մասնակիցների զանգվածային կոտորածը։ 527 թ.-ին նոր պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը շարունակվել է նրա մահից հետո էլ։ Կառավարման վերջին շրջանում նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք իրականացրել է որդին՝ Խոսրով I Անուշիրվանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png