Ամասիայի պայմանագիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամասիայի պայմանագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1555 թ. մայիսի 29 Ամասիա |
Ստորագրել են | Թահմասփ I (Պարսկաստան) Սուլեյման I (Օսմանյան կայսրություն) |
Կողմեր | ![]() ![]() |
Ամասիայի հաշտության պայմանագիր, (թուրքերեն`Amasya barış antlaşması, պարսկերեն` پیمان صلح آماسیا) հաշտության պայմանագիր է կնքված թուրք-պարսկական 1514-1555 թվականների պատերազմից հետո։ Պայմանագիրը ստորագրվել է Փոքր Հայքյի Ամասիա բնակավայրում 1555 թվականին։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Հայաստանը առաջին անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Այս բաժանմամբ Օսմանյան տերությանը անցան Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Ծոփքը և մի շարք այլ բնակավայրեր։ Պարսկաստանին մնացին Այրարատը, Գուգարքը, Արցախը, Ուտիքը, Վասպուրականը և Սյունիքը։ Հայաստանում մոտ 20 տարի հաստատվեց հարաբերական խաղաղ վիճակ։ 1578 թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը խախտեցին Ամասիայի պայմանագիրը և նախահարձակ եղան Պարսկաստանի վրա։ Չըդըր լճի մոտակայքում կնքվեց պայմանագիր, որով Հայաստանը, Թավրիզի և Անտրպատականի հետ միասին կցվեց Օսմանյան կայսրությանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամասիայի պայմանագիր
- Հայոց պատմություն 11-րդ դասարան
|
- Պայմանագրեր այբբենական կարգով
- Օսմանյան կայսրության խաղաղության համաձայնագրեր
- Սուլեյման I
- Օսմանյան կայսրության քաղաքականություն
- Թուրքիայի պատմություն
- Սեֆյան Պարսկաստանի խաղաղության համաձայնագրեր
- Օսնանյան կայսրության խաղաղության համաձայնագրեր
- 1555 Ասիայում
- 1555 Եվրոպայում
- 1555 Օսմանյան կայսրությունում
- 1555 համաձայնագրեր
- Քարթլի
- Քարթլի-Կախեթի թագավորություն
- Բաժանումներ (քաղաքականություն)
- Վրաստանի վաղ ժամանակակից պատմություն
- Իրանի վաղ ժամանակակից պատմություն
- Ամասիայի պատմություն
- Դաղստնաի պատմություն
- 16-րդ դարը Հայաստանում
- 16-րդ դարը Վրաստանում
- 16-րդ դարը Իրանում
- 16-րդ դարը Օսմանյան կայսրությունում
- Թուրք-իրանական հարաբերություններ
- Թուրք-պարսկական պատերազմներ
- Թուրք-պարսկական համաձայնագրեր