Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիրանավոր (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցին 1911 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Օգտագործվում է որպես բնակելի տուն |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Շինանյութ | Աղյուս |
![]() | |
![]() | |
Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կրծանիսի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին, Գեղարդավանք (վրացերեն՝ წირანავორის ეკლესია), բնակելի տան վերածված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Կրծանիս թաղամասում:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրծանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի մի քանի ժողովրդական անվանում: Թիֆլիսահայերի շրջանում այն հայտնի է նաև Ծիրանավոր և Գեղարդավանք անուններով: Առաջին անվանումը կապված է Մարիամ Աստվածածնի կարգավիճակի հետ, իսկ երկրորդը՝ ժամանակավորապես Հայաստանից Վրաստան տեղափոխված քրիստոնեական մասունք համարվող գեղարդի, որով հռոմեացի զինվորներից մեկը խոցել է խաչված Հիսուս Քրիստոսի կողը: Քրիստոնեական մասունքը որոշ ժամանակ գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին քիչ տեղեկատվություն է հայտնի: 1436 թվականի հայերեն ձեռագրերից մեկում գրված է, որ այն գրվել է Վրաց երկրի մայրաքաղաք Տփղիսին հարակից Կրծանիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այստեղից կարելի է ենթադրել, որ եկեղեցին արդեն գոյություն է ունեցել մինչ նշված թվականը:
Հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1778 թվականին: 18-րդ դարի Թիֆլիսի և հարակից բնակավայրերի գրանցամատյանում այն ունեցել է 33-րդ համարը: Նկարագրության մեջ նշված է հետևյալը. «Կառուցվել է (նկատի ունի վերանորոգվել է) քաղաքի բնակիչների միջոցներով 1778 թվականին...»: Այս տեղեկատվությունը հավանաբար վերցված է եկեղեցու պատին արձանագրությունից, որը չի պահպանվել մինչև մեր օրեր: Մինչև վերջին տասնամյակները պահպանված միակ արձանագրությունը հանդսիացել է մկրտարանի վրայի հայերեն գրությունը. «Այս մկրտարանը Գեղարդավանքի Ծիրանավորին որպես հիշատակ Գրիգոր Մամուլյանցի, 1861 թ.»:
Վրացականացման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային տարիներին փորձ է արվել եկեղեցին դարձնել վրացական: Մասնավորապես հայտնի է, որ այդ նպատակով եկեղեցու մկրտարանը հանվել է եկեղեցուց: Այն հետագայում տեղացի հայերի կողմից փոխադրվել է Խոջիվանքի գերեզմանատան մի փոքր անկյունում խորհրդային տարիներին ստեղծված Թբիլիսիի հայ հասարակական գործիչների պանթեոնի տարածք: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ մկրտարանը ներկայումս կոտրված է:
Ներկա կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայումս օգտագործվում է որպես բնակելի տուն:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Циранавор.(ռուս.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կատեգորիայում։ |