Աղջոց վանք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)
Աղջոց վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արարատի մարզ[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Մասն է | Գյուղատեղի «Աղջոց» |
Կազմված է | Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1270 |
![]() | |
![]() | |
Աղջոց վանք (Աղջկուց վանք, Աղջսվանք, Աղջոտ վանք, Աղջոց Սուրբ Ստեփանոս, Աղջուց, Աղչոց վանք, Սուրբ Ստեփանոս[2], Սուրբ Ստեփանոս վանք), միջնադարյան հայկական վանական համալիր Հայաստանի Արարատի մարզում, Խոսրովի պետական արգելոցում։ Կազմված է եկեղեցիներից, գավթից, վանականների շինություններից, գերեզմանոցից։
Սուրբ Ստեփանոս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ստեփանոս եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է՝ կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք։ Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ։
-
Սուրբ Ստեփանոս եկեղեցու մուտքը
-
Սուրբ Ստեփանոս եկեղեցին հարավից
-
Սուրբ Ստեփանոս եկեղեցու խորանը
-
Սուրբ Ստեփանոս եկեղեցու քանդված տանիքը ներսից
Պողոս-Պետրոս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Պողոս-Պետրոս եկեղեցին համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է։ Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից։ Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղծված շինարարական արձանագրությունը։ Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է։ Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված՝ Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են։
-
Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքը, 1890-1910թթ․
-
Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքը, 2019թ․
-
Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները
-
Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակ խորանը
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավիթը կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից։ Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով։ Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը։
Վանքային համալիրի ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքային համալիրը ներկայուս ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է ընդգրկված, սակայն գտնվում է բարձիթողի վիճակում և փոքր ցնցումից կարող է հիմնահատակ փլուզվել։ Այն երբեմն ենթարկվում է վանդալների հարձակումների։ Պատերի բազմաթիվ անկյուններում հանդիպում են մերօրյա գրություններ, որոնք աստիճանաբար ծածկում են բազմադարյա արձանագրությունները։ Խաչքարերի մեծ մասը վառված են և պատված մրի ու հալված մոմի հաստ շերտով։ Սուրբ Ստեփանոս եկեղեցում և հարակից տարածքում երբեմն հանդիպում են խորովածի համար նախատեսված խարույկի հետքեր։ Վանքի միակ պահապանը հարակից բնակատեղիի միակ բնակիչն է, ով ուժերի ներածին չափով կատարում է այդ գործը հասարակական հիմունքներով։
Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է։
Հարակից բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ տարիներին այստեղ են փախել հետազոտությունների համար նախատեսված ձևափոխված սև գույնի թունավոր օձեր, որոնք այժմ պարբերաբար նկատվում են վանքի այցելուների կողմից։
Գիշերային ժամերին հանդիպում են գայլեր և փոքրամարմին բորենիներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 190 — 992 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղջոց վանք (Աղջոց Ս. Ստեփանոս վանք) Archived 2018-01-22 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 261)։ ![]() |