Տաթևի Մեծ Անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տաթև (այլ կիրառումներ)
Տաթևի Մեծ Անապատ
Tatevi Anapat.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Տաթև գյուղ
Թեմ Սյունիքի
Հոգևոր կարգավիճակ Եկեղեցի
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 17-րդ դար
Կառուցման ավարտ 18-րդ դար
Տաթևի Մեծ Անապատը գտնվում է Հայաստանում
Տաթևի Մեծ Անապատ
Կոորդինատներ: 39°23′15.594000099994″ հս․ լ. 46°15′38.901600100008″ ավ. ե. / 39.38766500002777349° հս․. լ. 46.26080600002777743° ավ. ե. / 39.38766500002777349; 46.26080600002777743

Տաթևի Մեծ Անապատ, միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]