Լիմ կղզի
Անվան այլ կիրառումների համար տես՝ Լիմ (այլ կիրառումներ)
![]() | ||
Տեղագրություն | Վանի նահանգ | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան) | |
Ջրատարածություն | Վանա լիճ | |
Մակերես | 1 կմ2 | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Լիմ (թուրք.՝ Adır Adası), կղզի Վանա լճում։ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ շուրջ 12 000 կանայք և երեխաներ 3 օրվա ընթացքում անցել են կղզի, իսկ նրանց անցումը հսկել են մի քանի հայկական ֆիդայական ջոկատներ[1]։
Լիմը ափից հեռու է մոտ 1 կմ։ Վանա լճի կղզիներից ամենամեծն է. երկարություն՝ 2 կմ է, լայնություն՝ 0.5 կմ։ Վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Մակերևույթը հարթ է, լանդշաֆտը՝ չոր տափաստանային։
Ըստ ավանդության՝ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչը Լիմում հիմնադրել է Լիմի անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գործել են երեք եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, սուրբ Կարապետ և սուրբ Գևորգ եկեղեցիները։ Լիմի անապատը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ 1622 թվականին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև 19-րդ դարը։
Կղզու վրա մինչ այժմ պահպանվում են Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ավերակները[2]։ Այն կառուցվել էր 1305 թվականին, իսկ հավելյալ շինությունները կառուցվել են 1621 և 1766 թվականներին։ Պահպանվում են նաև գերեզմաններ ու խաչքարեր։
Բովանդակություն
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիմ կղզի կատեգորիայում։ |