Հարանց անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սյունյաց Մեծ անապատից)
Հարանց անապատ
Հիմնական տվյալներ
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հալիձոր
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Սյունիքի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ հայկական ճարտարապետություն
Հարանց անապատը գտնվում է Հայաստանում
Հարանց անապատ

Հարանց անապատ (կամ Սյունյաց Մեծ անապատ), ճարտարապետական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1608-13-ին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի այժմյան կազմում են արևմուտքից գավիթ-սրահով և հյուսիսից կից երկու սենյակներով եկեղեցին (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ) թաղակապ, ձգված համաչափություններով սեղանատունը և պարիսպների մնացորդները, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախկին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել իջել է այժմյան տեղը։ Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ Անապատը։ XVIII դ. սկզբին Հարանց անապատը վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթևի վանքի առաջնորդները։ Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար այստեղից են եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png