Հարանց անապատի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարանց անապատի դպրոց, ուսումնական հաստատություն Հարանց անապատում։ Հիմնել է Մովսես Գ Տաթևացին 1614-ին, Հարանց Անապատի հիմնադրումից մեկ տարի անց։ Աշակերտների թիվը հասել է 60-ի։ Դասասաց վարդապետներ են եղել Կիրակոս Տրապիզոնցին, Ներսես Մոկացին, Մովսես և Թոմաս Տաթևացիները, Դավիթ Շամքորեցին։ Դասավանդվել են գրչության արվեստ, ժամասացություն, Հին և Նոր կտակարանների մեկնություն։ Հարանց անապատի դպրոցը կրթել է ընթերցասեր կրոնական գործիչներ, որոնք հետագայում հիմնել են իրենց միաբանությունները։ Հարանց անապատի դպրոցը նաև գրչության կենտրոն էր։ Այնտեղ ընդօրինակել են ոչ միայն ձեռագրեր, այլև կազմվել դասագրքեր, ժողովածուներ։ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են դդ 1831, 3622, 7366 և այլ ձեռագրերի ժողովածուներ։


Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988
  2. Հասրաթյան Մ., Սյունիքի XVII – XVIII դդ. ճարտարապետական համալիրները, Երևան, 1973
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։