Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին նախքան վրացականացումը, 1989 թ. | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թբիլիսի |
Տարածաշրջան | Ճուղուրեթի շրջան |
Հասցե | Նինո Չխեիձե փողոց, թիվ 32 |
Դավանանք | ![]() |
Թեմ | ![]() ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Գործող (որպես վրացական) |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետական նկարագրություն | |
Պատվիրող | Պապին Քոչարով(յան) Յակոբ Քոչարով(յան) |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1807 թ. |
Շինանյութ | Աղյուս |
![]() | |
![]() | |
Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի (վրացական անվանումը՝ վրացերեն՝ წმინდა ნინოს სახელობის ტაძარი Սուրբ Նինոյի տաճար), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայաշատ Ճուղուրեթի շրջանում՝ Նինո Չխեիձեի 32 հասցեում[1][2][3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է 1807 թվականին երևանցիներ Պապին և Յակոբ Քոչարովների (Քոչարյանների) կողմից[1]:
Հայտնի է, որ 1853 թվականին եկեղեցում նորոգման աշխատանքներ են կատարվել, որի ժամանակ այն փակ է եղել: Նորոգումից հետո՝ մեկ տարի անց վերաբացվել է:
Թիֆլիսում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ մինչև 1928 թվականը եկեղեցին դժվարին պայմաններում դեռևս գործել է, կատարվել են ժամերգություններ, պսակադրության արարողություններ և այլն, որից հետո Վրացական ԽՍՀ-ի իշխանությունների կողմից փակվել[1][4]:
Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ՝ դեպի Սուրբ Կարապետի ձոր տանող հատվածում գտնվել է հայկական գերեզմանոց, որտեղ եղել է նաև Ամատունիների տոհմական գերեզմանատունը: Այստեղ է թաղված եղել իշխան Ն.Ամատունին: Տոհմական գերեզմանատանը նախքան եկեղեցու փակվելը դեռևս կանգնեցված էին 5-6 սև մարմարե և մոտ 10 գրանիտե տապանաքարեր: 1928 թվականից աստիճանաբար տապանաքարերը անհետացան: Գերեզմանատան տեղում հետագայում կառուցվեցին առանձնատներ[1][5]:
Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է նախ որպես պահեստ, ապա՝ ակումբ[1][6]:
1980-ական թվականներից սկսվել է հայկական առաքելական եկեղեցու վրացականացման գործընթացը[1]:
Վրացականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցու վրացականացման գործընթացը սկսվել է դեռևս 1980-ական թվականների կեսերից: 1984 թվականին եկեղեցու բակում թաղված Գևորգ Միրիմանյանցի արձանագիր շիրմաքարը տեղահան արվեց և բակից դուրս տարվեց: 1989 թվականից եկեղեցու վերանորոգման պատրվակով սկսվեց հայկական հետքերի վերացումն ու վրացական խորհրդանիշերի տեղադրումը: Արդեն 1991 թվականին վրացականացման նպատակով սկսված շինարարական աշխատանքներն ավարտվել էին և նույն թվականի հունվարի 26-ին Սուրբ Աստվածածին եկեղեցին Վրաստանի պատրիարք Իլիա 2-րդի կողմից վրաց ուղղափառ եկեղեցու ծեսով օծվեց Սուրբ Նինո անվամբ: Օծման արարողությանը ներկա էր նաև Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Զվիադ Գամսախուրդիան։ Նույն օրը եկեղեցում կատարվեց վրացական ծեսով առաջին պսակադրությունը[1][7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան (1998)։ Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն։ էջ 128։ ISBN ISBN 5-8080-0144-7
- ↑ Վրացիները յուրացրել կամ ոչնչացրել են շուրջ 50 հայկական եկեղեցի: (hetq.am)
- ↑ Վրացականացված եկեղեցու մասին Վրաց ուղղափառ եկեղեցու կայքում:(վրաց.)
- ↑ Վկայություն ըստ Աշխեն Իլխազյանի (Գրիգորյանի), 1995 թվական, հունիսի 4:(ռուս.)
- ↑ Վկայություն ըստ Հրաչիկ Մկրտչյանի (Զուլումյանի), 1994 թվական, սեպտեմբերի 3:(ռուս.)
- ↑ «Молодеж Грузии» 5.12.1984.(ռուս.)
- ↑ «Վրաստան» 1991 թ., հունվարի 31:
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի կատեգորիայում։ |