Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
The Armenian Church of the Red Gospel, Tbilisi (early 1900s).png
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և եկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎիրահայոց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԿիսավեր
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1775 թ.
Հիմնադրված1775
Արտաքին գմբեթի բարձրություն40 մ
Կոորդինատներ: 41°41′27.65040010001″ հս․ լ. 44°48′52.891200100003″ ավ. ե. / 41.6910140000277778° հս․. լ. 44.81469200002777598° ավ. ե. / 41.6910140000277778; 44.81469200002777598

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կարմիր Ավետարան եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում՝ Մետեխի, Իսանի (նախկին Շամխորի) և Ֆիգների (նախկին Պրեոբրաժենսկայա) փողոցների խաչմերուկում, Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցուց 160 մ դեպի հարավ-արևելք:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ 18-ից 19-րդ դարերում Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսիում) բնակվող հայերը եղել են ինչպես բնիկ, այնպես էլ այլ բնակավայրերից տարբեր պատճառներով այստեղ տեղափոխվածներ: 18-րդ դարի երկրորդ կեսին Գանձակից և հարակից բնակավայրերից, Արցախից, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակավայրերից Թիֆլիս տեղափոխվեցին բազմաթիվ հայեր: Նրանցից շատերը բնակություն հաստատեցին իրար մոտ և հիմնեցին այսպես ասած ներհայկական համայնք, ինչպիսիք են Շամխորեցիք, Էջմիածնեցիք և այլն: Նրանց կառուցած եկեղեցիները, բնակության վայրերը սկսեցին կոչվել իրենց ընդհանրական անուններով: Այսպես է բացատրվում Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու անվանումը, այսինքն՝ Շամքոր քաղաքից և հարակից բնակավայրերից Թբիլիսի տեղափոխված հայերի եկեղեցի: Հայտնի է նաև, որ եկեղեցին Շամխորեցոց էր կոչվում նախքան 18-րդ դարի հիմնովին վերակառուցումը:

Եկեղեցին հայտնի է նաև որպես Կարմիր Ավետարան, որը ժողովրդական անվանում է:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]