Պտղնիի տաճար
Պտղնիի տաճար | |
---|---|
Պտղնիի տաճարի հյուսիսային ճակատը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կոտայքի մարզ, գյուղ Պտղնի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Կազմված է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
Կառուցման ավարտ | 7-րդ դար |
Գմբեթ | 1 (փլված) |
Ptghnavank Վիքիպահեստում |
Պտղնիի տաճար (հայտնի նաև որպես Պտղնավանք), քրիստոնյա եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության առավել ուշագրավ հուշարձաններից մեկը։ Վանքը ներկայումս կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը։ Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի եկեղեցական կառույցներին՝ հանդիսանալով այդ տիպի վաղագույն և լավագույն նմուշը։ Կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին (ճիշտ թվականը հայտնի չէ)։ Ունի 15,7 մետր լայնություն և 30,4 մ երկարություն, աղոթասրահի չափսերն են՝ 10,3 մ լայնություն, 23,8 մ լայնություն։
Ամբողջովին պահպանված հյուսիսային ճակատի ստորին մասի կենտրոնում գտնվում է կամարակամ, երկլանջ կտուրի տակ առնված շքամուտքը։ Քիչ բարձր, աջ ու ձախ կողմերից շարված են երեքական միաձև ու միաչափ, կամարունքերով պսակված լուսամուտներ։ Մակարաունքերի զարդամոտիվները բազմատեսակ են՝ երկրաչափական, բուսական, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու թռչունների պատկերներ բովանդակող հարթաքանդակներով։
Հարավային ճակատին պահպանված լուսամուտի կամարունքը ևս պատված է հարթաքանդակներով, որոնք վաղ միջնադարյան հայկական արվեստի եզակի նմուշներ են։ Պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը, առաքյալները։ Առկա են աշխարհիկ բովանդակության քանդակներ, որոնց անվանում է նշված Մանուել Ամատունին («Մանուէղ Ամատունեաց Տէր» մակագրությամբ)՝ հեծյալ, որը նետահարում է արդեն վիրավոր մի գազանի։ Մանուել Ամատունու քանդակից աջ պատկերված է առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի՝ Սահակ Ամատունու հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պտղնիի տաճար կատեգորիայում։ |