Տեղերի վանք
Տեղերի վանք | |
---|---|
![]() Տեղերի վանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ և Պարիսպ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետ | Վարդպետ Այղբայրիկ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 13-րդ դար |
![]() | |
![]() | |
Տեղերի վանք, հայ առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, իսկ ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թվականին։ Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։ Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից։
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։
Պաշտպանական նկատառումներից ելնելով՝ վանքը պարսպապատվել է։ 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է։
Վանքը մեծապես վնասվել է 1949 թվականի երկրաշարժից։ Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ.[2]։
Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992։
- Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։
- Պետրոսյանց Տիգրան, Վաչուտյաններ, Ե., 2001:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Տեղերի վանական համալիր»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տեղերի վանք կատեգորիայում։ |