Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սառնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍառնա
Հիմնական ամսաթվերը1625
Հիմնադրված1625

Սուրբ Աստվածածին, կիսավեր Հայ Առաքելական քարե եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Սառնա գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 1625 թվականին՝ 6,5 մետր բարձրությամբ վեց սյուներով[1][2]։ Այն զբաղեցնում է 15x10 մետր տարածք։ Շինանյութը «դեղին քարերն» ու բազալտն էին։ Եկեղեցին վերանորոգվել է 19-րդ դարում։ Եկեղեցու շուրջը կան մի քանի տապանաքարեր, որոնք, հնարավոր է, պատկանում են հարուստ ընտանիքի անդամներին, ովքեր ֆինանսավորել են դրա վերակառուցումը[2]։

Եկեղեցին վնասվել է 1930 թվականին Սալմաստի երկրաշարժի ժամանակ. փլուզվել են նրա արևմտյան պատը, փայտե տանիքը և չորս կենտրոնական սյուներից երեքը[1]։ 2013 թվականի դրությամբ կանգուն է մնացել միայն հյուսիսային պատը։ Եկեղեցու հարավային պատն ամբողջությամբ փլուզվել է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Berberian, M. and J. S. Tchalenko. Field study and document of the 1930 Salmas (Shahpur - Azerbaijan) earthquake Արխիվացված 2013-10-18 Wayback Machine, published in Geol. Surv. Iran, 39, 271-342, 1976
  2. 2,0 2,1 2,2 «Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդը այցելել է Սալմաստ գավառի Սառնա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին [The Head of the Armenian Diocese of Atropatene Visited the St. Astvatsatsin Church of Sarna village near Salmast]». Noyyan Tapan. 2013 թ․ մարտի 20. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.