Jump to content

Վահրամաշեն եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամաշեն եկեղեցի
Վահրամաշեն եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրագածոտնի մարզ, Արագած լեռան հարավային լանջին
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակԵկեղեցի
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Մասն էԱմբերդ
Կազմված էԽաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1026 թ.
Հիմնադրված11-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Vahramashen Church Վիքիպահեստում

Վահրամաշեն եկեղեցի, երբեմն էլ Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Ամբերդի եկեղեցի, կառուցել է Վահրամ Պահլավունին։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ կառուցումն ավարտվել է 1026 թվականին[2]։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցի համալիրում։

Ճարտարապետությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամաշեն եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ-թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։

Վահրամ Պահլավունու 1026 թվականի շինարարական և օրենսդրական արձանագրությունը՝ փորագրված Ամբերդի եկեղեցու հյուսիսային դռան բարավորի վրա, ներքուստ[2]։

Եկեղեցու հյուսիսային դռան բարավորի վրա, ներքուստ փորագրված է Վահրամ Պահլավունու շինարարական և օրենսդրական արձանագրությունը[2]։ Արձանագրությունը առաջին անգամ ընդօրինակել է Երվանդ Տեր-Մինասյանը, հրատարակելով՝ «Էջմիածին» ամսագրում, 1961 թվականին[3][2]։ Ըստ վիմագրագետ Սուրեն Ավագյանի՝ նրա վերծանության մեջ կան մի քանի չպարզված հանգամանքներ, սակայն այդ տեսքով էլ բնագիրն ընդհանուր գաղափար է տալիս եկեղեցական հարկերի և այլ հասույթների առթիվ իշխան Վահրամ Պահլավունու կատարած օրինականացման մասին[2]։ Վահրամ Պահլավունու արձանագրության վերծանությունը՝ ըստ Սուրեն Ավագյանի․

«Յամին ՆՀԵ (1026), ես՝ իշխանս Վարհամ շինեցի զկաթողիկես աթոռ հարապետական եւ սահմանեցի պտուղ Նիգի տունն․ Բ կապիճ ցորեան, յԱրագածոտնե յէգին․ Բ․ փասգի, ի Քաղքոդաշտի բաբակն․ Ժ․ լիտր։ Ցէրեցն․ Ա․ դահեկան յիւրո և ի կնոչէ, ․Գ․ դահեկան հողագրամ, ձեռնադրել է Դ․։ ՅԱնբերդի պտուղ տունն․ Դ․ կապիճ ցորեան, ․Ա․ կտաւահատ։ Այլ տւաք զջաղացն վերա կարմնճին։ Ի պսակի․ Գ․ դահեկան, հողագրամ, կնքադրամ, տնաւրհնեք։ Ժողովուրդ, ոչ ոճ կատարէ, պատժեցի յաստուծոյ, իշխան, որ տիրէն, հակառ կա, դատի յաստուծոյ»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Վիմական արձանագրությունների բառաքննություն», Սուրեն Ավագյան, Երևան, ԵՊՀ հրատ․, 198, էջ 16-17։
  3. «Ամբերդաձորի արձանագրությունները», Երվանդ Տեր-Մինասյան, «Էջմիածին», 1961, Երևան, էջ 50-51։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ararat - Page 29 by Armenian General Benevolent Union
  • Documenti Di Architettura Armena, published by Edizione Ares

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]