Ամբերդ (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ամրոցի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։
Coa Illustration Elements Building Castle.svg
Ամբերդ
Amberd castle.jpg
Տեսակ ավերակներ
Տեղագրություն Հայաստան Արագած լեռան լանջին, Հայաստան
Հասցե 10 կմ հս-ամ[1]
Վարչական միավոր Արագածոտնի մարզ և Բյուրական[1]
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան[1]
Կառուցող Կամսարականներ
Օգտագործվան մեջ Որպես վայր՝ քարեդարից
Որպես ամրոց՝ VII-XIII դդ.
Ընթացիկ վիճակ Բերդապարիսպների, բաղնիքի և եկեղեցու մեծամասնությունը ձեռք չեն տված
Կոորդինատներ: 40°23′18.960000099988″ հս․ լ. 44°13′35.040000099993″ ավ. ե. / 40.38860000002777184° հս․. լ. 44.22640000002777327° ավ. ե. / 40.38860000002777184; 44.22640000002777327
Ամբերդ (ամրոց)ը գտնվում է Հայաստանում
Ամբերդ (ամրոց)
Amberd Վիքիպահեստում

Ամբերդ, միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ[2]։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝ 14-րդ դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։

Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիսարևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես[3]։

Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. Ս. Վ. Հարությունյան, Անբերդ, Երևան, «Հայկական ՍՍՀ ԳԱ», 1978 — 11-12, էջեր 11-12 — 109 էջ։
  3. Արարատ Աղասյան; Հրավարդ Հակոբյան; Մուրադ Հասրաթյան; Վիգեն Ղազարյան (2009 թ)։ Հայ արվեստի պատմություն։ Երևան: «Զանգակ-97» հրատարակչություն։ էջ 94։ ISBN 978-99941-1-442-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 2.28/5