ԱմբերդԱմպառլու, Ամպուր, Ամպուրտ, Անբերդ, Խամպուրտչայ, Խամբուրդդարասի, Խամբուրդտերեսի, Համբերդ, Համբուրդ[2], գետ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը[3]։ Սկիզբ է առնում Արագածի հարավային լանջից՝ 3700 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է[4], ջրհավաք ավազանը՝ 141 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև։
Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Տարեկան միջին ծախսը՝ 1,05 մ³/վ է։ Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանքային ջրերի ելքեր։
Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ բարձրության վրա) գտնվում է Ամբերդ հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 278)։