Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)
Արտաքին տեսք
| Սուրբ Առաքելոց եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի, ժառանգություն և մզկիթ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կարսի մարզ (Թուրքիա) |
| Տարածաշրջան | Արևելյան Անատոլիա |
| Դավանանք | իսլամ |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Հիմնադիր | Աբաս Ա Բագրատունի |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
| Փակված է | 1579 թվականին վերածվել է մզկիթի |
![]() | |
![]() | |
| 40°36′41″N 43°05′29″E / 40.611305555556°N 43.091444444444°E | |
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։
1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարսը Ռուսական կայսրության տիրապետության տարիներին
- Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 344)։ |

