Աբաս Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբաս Ա Բագրատունիից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբաս (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Աբաս Ա
Շահնշահ Հայոց և Վրաց
Bagratuni flag.svg
Իշխանություն 928/930[1] - 953/954[2]
Թագադրում 928/930[3]
Հանձնում 953/954[4]
Ծնվել է՝ 880
Մահացել է՝ 953/954[5]
Թաղվել է՝ Տիգրանակերտ
Ազգություն հայ
Հարստություն Բագրատունիներ
Նախորդ Աշոտ Բ Երկաթ
Հաջորդող Աշոտ Գ Ողորմած
Ուղեկից Անանուն Բագրատունի
Տոհմ Բագրատունիներ
գերիշխան
Հայր Սմբատ Ա
Մայր Հռիփսիմե՞
Երեխաներ Աշոտ Ողորմած և Մուշեղ Ա Բագրատունի
Կրոնական հավատքներ Հայ Առաքելական Եկեղեցի

Աբաս Ա Բագրատունի (880 - 953/954), Հայոց թագավոր 928/930[6]953/954[7] թվականներին, հաջորդել է Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։

Աբաս Ա-ի գահակալությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբում է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքում Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվում է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրում է Արգինա, երկիրը մասամբ ազատում արաբ հողատերերից, հաղթում Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցնում է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպում աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953/954[8] թվականին:

Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշոտ Ողորմած
  2. Մուշեղ Ա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  3. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  5. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  6. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  7. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  8. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
  • Еремян С. Т., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, ԼՀԳ, №3, 1971

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png