Մաթոսավանք
Մաթոսավանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց |
Հոգևոր կարգավիճակ | Վանք, եկեղեցի |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց, Գրատուն և Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դիլիջան) |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1251 թ. |
Հիմնադրված | 1205 |
Շինանյութ | Կիսամշակ քար |
![]() | |
![]() | |
Մաթոսավանք, հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ՝ Դիլիջան ազգային պարկի տարածքում, Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին[1]։
Ունի պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ (10.3/145)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանի որդի Ավագ (այլ աղբյուրներում Սարգիսը) 1247 թվականին[3]։ Կոչվել է նաև Պղնձահանք կամ Պղնձահանքի Սուրբ Աստվածածին[1]։ Գավթի կառուցման հստակ ժամանակն անհայտ է, հավանաբար շինվեել է գրատան հետ միասին եկեղեցու կառուցումից հետո[1]։
Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը բաղկացած Է միմյանց կից Երեք շինություններից՝ փոքր եկեղեցուց, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք տարածվում է Է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են անմշակ գերեզմանաքարեր և խաչքարերի պատվանդաններ[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին թաղակապ ծածկով շինություն է՝ կառուցված կիսամշակ քարերով։ Ունի 6,5x3,5 չափեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից է, որի ճակատային կիսակլոր քարին առկա է հիմնադրման փորագրված արձանագրությունը։ Արևմտյան պատի մեջ՝ մուտքի երկու կողմերում տեղադրված են քանդակազարդ խաչքարեր և այլ բեկորներ, որոնք ունեն արձանագրություններ։ Եկեղեցու հյուսիսային պատի տակ դրված է 1251 թվականի արձանագրությամբ մեծ խաչքար[1]։
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավիթը գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում վերջինին կից։ Թաղածածկ շինություն է, ունի գրեթե քառակուսի հատակագիծ։ Կառուցված է տարբեր մեծության կիսամշակ քարերով։ Ներսից պատերը սվաղված են եղել կրաշաղախով։ Արևմտյան պատի մեջ առկա է նեղ լուսամուտ, որով էլ լուսավորվում է ներսը։ Գավթի հատակին կան մի քանի տապանաքարեր, որոնց մի մասն անմշակ է, մյուսը՝ արձակագիր[1]։
Գրատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրատունը արևմտյան կողմից հաղորդակից Է գավթին։ Վերջինին միացված է լայն բացվածքով։ Այն թաղակապ շինություն է, ունի 4x3,5 չափեր։ Կառուցված է խոշոր, հարթեցված քարերով։ Բացի գավթի հետ ընդհանուր բացվածքից, այն մուտք ունի նաև արևելյան պատից։Լուսավորվում է հարավային պատի մեջ բացված երկու նեղ լուսամուտներով[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Դիվան հայ վիմագրության, Պ. 6. Իջևանի շրջան ։ Կազմ.՝ Ավագյան Սուրեն Արտեմի, Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի, ՀՍՍՀ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977 թ. (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 47-50, էջեր 47-50 — 154 էջ։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաթոսավանք կատեգորիայում։ |