Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Գևորգ եկեղեցի | |
|---|---|
Սուրբ Գևորգ եկեղեցին 2019 թվականին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Հիմնական ամսաթվերը | 1251 |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Առաջնորդ | Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1251 թ. (վերանորոգվել է 17-րդ դարում 1832 թ., և 1881 թ.) |
| Հիմնադրված | 13-րդ դար |
![]() | |
![]() | |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Սուրբ Գևորգ եկեղեցի (վրաց.՝ სურფგევორქი, նաև՝ Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի, Մեյդանի Սուրբ Գևորգ), հայկական[1][2] առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնում։ Կառուցվել է 13-րդ դարում։ Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին կրում է Սուրբ Գևորգի անունը։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավարևմտյան անկյունում։ Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին[1]։ Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.[1]։
1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին[3]։
Որմնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վերջերին Հովնաթան Հովանթավեյանի կողմից արված որմնանկարները զարդարում են եկեղեցին[1]։ Եկեղեցու ներսում 1923-24 թվականներին Գևորգ Բաշինջաղյանն ստեղծում է ավետարանական սյուժեներով չորս որմնանկարներ կարծես իր հոգու վերջին պարտքը տալով հավատքի տաճարին։ Դրանք պատկերված են գմբեթը պահող չորս որմնասյուների պատերին՝ հատակից 3 մետր բարձրության վրա և ներկայացնում են հետևյալ սյուժեները՝ «Քրիստոսը Գեթսեմանիի պարտեզում», «Հուդայի զղջումը. Գողգոթա», «Հիսուսի հայտնությունը Տիբերիայի ծովեզերքի մոտ», «Սերմնացանի առակը»։ Բոլոր չորս որմնանկարներն ունեն հեղինակային մակագրություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու բակում
-
Եկեղեցին աջում, հեռվում երևում է Նարիղալա ամրոցը
-
Տեսարանը դեպի եկեղեցի հրապարակից
-
Տեսարան վերևից
-
Զոհասեղանը
-
Չորս հայազգի զորավարների գերեզմանները
-
Միքայել Լորիս-Մելիքովի գերեզմանը
-
Եկեղեցու մուտքը. աջում Սայաթ-Նովայի գերեզմանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տիերի, Ժան-Միշել (1989). Հայկական մշակույթ . Նյու Յորք: Harry N. Abrams. . էջ 317. ISBN 0-8109-0625-2.
{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Բոլոր հայկական եկեղեցիները». Հայաստանի դեսպանատունը Վաշինգտոնում. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Վիրահայոց թեմը». Նորաշեն (ռուսերեն). 5 (11): 36 էջ. 2007.
| ||||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի) կատեգորիայում։ |

