Միքայել Լոռիս-Մելիքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միքայել Լորիս-Մելիքովից)
Միքայել Լոռիս-Մելիքով
LorisMelikov Aivazovsky.jpg
Լոռիս-Մելիքովի դիմանկար (Հովհաննես Այվազովսկու աշխատանքը
Ծնվել է դեկտեմբերի 20, 1825({{padleft:1825|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:20|2|0}}) կամ հոկտեմբերի 19, 1824({{padleft:1824|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:19|2|0}})
Ծննդավայր Թբիլիսի
Մահացել է դեկտեմբերի 10, 1888({{padleft:1888|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:10|2|0}}) կամ դեկտեմբերի 22, 1888({{padleft:1888|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:22|2|0}})
Մահվան վայր Նիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, 3-րդ աստիճանի Սուրբ Աննայի շքանշան, Order of Saint Anna, 4th class, Order of the White Eagle, Order of Saint Stanislaus, 1st class, Order of St. Vladimir, 4th class, Order of St. Vladimir, 3rd class, Order of St. Vladimir, 2nd class և Order of St. Vladimir, 1st class with Swords
Անդամություն Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Mikhail Tarielovich Loris-Melikov Վիքիպահեստում
Լոռիս-Մելիքովի դիմանկար

Կոմս[Ն 1] Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքով (վրացերեն՝ გრაფი მიხეილ ტარიელის ძე ლორის მელიქისშვილი)(ռուսերեն՝ граф Михаил Тариелович Лорис-Меликов) (հոկտեմբերի 19, 1825, Թիֆլիս[1] - դեկտեմբերի 12, 1888, Իտալիա, Նիս[Ն 2]Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ (30.08.1865 թ.), հեծելազորի գեներալ (30.08.1875 թ), Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ (1879 թ-ից), Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880 թ), Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր (1880-1881 թթ-ին), Ռուսաստանի ներքին գործերի նախարար (1881 թ), Ռուսաստանի Գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս /1880 թ/։ Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի /01.11.1880 թ/։ Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում, Թիֆլիս քաղաքում։

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է նախ Թիֆլիսում ավարտելով Ներսիսյան դպրոցը, ապա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, ապա՝ հեծելազորի յունկերների դպրոցում։

Զինվորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թ-ին ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում, Կովկասում, որտեղ ծառայել է մոտ 32 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։ Շնորհիվ դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։

Ռուս-թուրքական 1877-78 թթ պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդեմ Օսմանյան կայսրության զորքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ Արդահան /Արտահան/ ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զորավար Մուխթար Փաշան՝ Զևինի մոտ, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և, ապա՝ պաշարեց Էրզրումը: Այս ծառայութիւնների համար հայ զորավարը ստացավ կոմսի տիտղոս։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան (1877 թ. հոկտեմբերի 27)։

Պետական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Լոռիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի գեներալ-նահանգապետը, ապա՝ հաջող գործունեության համար փոխադրվեց Կենտրոնական Ռուսիայի նահանգներ՝ պայքարելով ահաբեկչության դեմ և նշանակվեց Խարկովի նահանգապետ։

Դարձյալ հաջող գործունեության համար նա նշանակվեց Ռուսաց կայսրության «Գերագույն գործադիր հանձնախմբի» ղեկավար, որը ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում 1880 թվականի փետրվարից հետո, երբ հեղափոխական-ահաբեկիչների կողմից մահափորձ էր կատարվել Ալեքսանդր II ռուսաց ցարի դեմ։ Այստեղ էլ Լոռիս-Մելիքովը ցուցաբերեց իր վարչարարական հանճարը։ Նա Ալեքսանդր 2-րդ ցարին ներկայացրեց վարչական և տնտեսական բարեփոխումների ընդարձակ մի ծրագիր։ Ռուսաց կայսրն ընդունեց իր հայ զորավարի առաջարկը։ Լոռիս-Մելիքովը նշանակվեց ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ՝ փաստորեն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։

Նույն այն օրը (մարտի 13 1881 թ), երբ կայսրը ստորագրեց հրամանագիրը Լոռիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների մասին, ընդհատակյա հեղափոխական-ահաբեկիչները սպանեցին ցար Ալեքսանդր 2-րդին։ Վերջինիս հաջորդը՝ Ալեքսանդր III կայսրը, միանգամից անցավ հեղափոխության դեմ պայքարի կոշտ ուժային մեթոդների։ Կոմս Լոռիս-Մելիքովն անմիջապես հրաժարական տվեց, և պաշտոնաթող գեներալի կարգավիճակով ապրեց մինչև իր մահը, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիս քաղաքում 1888 թվականի դեկտեմբերի 12ին։

Հրատարակել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կովկասի կառավարիչների մասին։
  • Երկտող Թերեքի մարզի կացության մասին։
  • Նոթեր Հաջի Մուրադի մասին։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (1869),
  • Սուրբ Մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու ադամանդազարդ շքանշան /1871/,
  • Սուրբ Գեորգիի 3-րդ /1877/, 2-րդ /1877/ աստիճանի շքանշաններ,
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ /1854/, 3-րդ /1855/, 2-րդ /1864/, 1-ին /1877/ աստիճանի շքանշաններ,
  • Սուրբ Աննայի 4-րդ /1848/, 3-րդ /1850/, 2-րդ /1852/, 1-ին /1860/ աստիճանի շքանշաններ,
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին /1859/ աստիճանի շքանշան,
  • թուրքական Մեջլիսի շքանշան /1850/,
  • պարսկական Առյուծի և Արծվի 2-րդ աստիճանի շքանշան /1864
  • "Խիզախության համար" ոսկե սուսեր /1854/,
  • Ոսկե զենք /1862/,
  • Կովկասի գրավման համար խաչ /1864

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Муромцев С. А. В первые дни министерства гр. М. Т. Лорис-Меликова: Записка о полит. состоянии России весной 1880 г. / [Сост. С. Муромцевым при участии А. И. Чупрова, В. Ю. Скалона и др.]. — Berlin: B. Behr’s Buchh. (E. Bock), 1881 (P. Stankiewicz Burchdr.). — [2], 45 с. [1]
  • Белоголовый Н. А. Воспоминания. // «Русская старина», 1889 г., № 9
  • Герои и деятели Русско-Турецкой войны 1877—1878 гг.: 20 худож.-исполн. портр. с подроб. биогр. и описанием выдающихся событий войны / Портр. рис. П. Ф. Брожем и грав. И. Матюшиным, Ю. Барановским и Ф. Герасимовым. — Санкт-Петербург: Турба, 1878.
  • Список генералам по старшинству на 1886 год. СПб., 1886
  • Кони А. Ф. Памяти графа М. Т. Лорис – Меликова//Голос минувшего. СПб., 1914. №1. С.181-202.
  • Костанян Ю. Л. Граф Михаил Тариелович Лорис-Меликов. — СПб., 2005. — 234 с ISBN 5-8465-0382-9
  • Шилов Д. Н. Государственные деятели Российской империи. — СПб., 2002, стр. 428—432.
  • Колпакиди А., Север А. Спецслужбы Российской империи. — М.: Яуза Эксмо, 2010. — С. 126 - 135. — 768 с. — (Энциклопедия спецслужб). — 3000 экз. — ISBN 978-5-699-43615-6
  • Пантелеев Л. Мои встречи с Лорис –Меликовым.//Голос минувшего, 1914. №8. С. 17-109.
  • Хейфец М. И. Архивные материалы М. Т. Лорис – Меликова (К истории второй революционной ситуации в России)// Исторический архив, 1959. №1. С. 193-203.
  • Даниелян Г. Г. Генерал граф Лорис – Меликов. Его жизнь, военная и государственная деятельность. Ереван, 1997.
  • Итенберг Б. С., Твардовская В. А. Граф М. Т. Лорис – Меликов и его современники. М., 2004
  • Холмогорова Е. С., Холмогоров М. К. Вице – император. М., 1998.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Переписка Александра III с гр. Лорис – Меликовым (1880-1881 гг.)//Красный архив. М.-Л., 1925. Кн.1 (18). С. 101-131.
  • Лорис– Меликов М. Т. Исповедь гр. Лорис – Меликова (письмо Лорис – Меликова А. А. Скальковскому от 14 октября 1888 г). Сообщение А. А. Скальковского//Каторга и ссылка, 1925. Кн.2 (15). С. 118-125.
  • Лорис –Меликов М. Т. О Кавказских правителях с 1776 года до конца XVIII столетия, по делам Ставропольского архива// Русский архив, 1873. Кн.1. С. 742-77.
  • Лорис- Меликов М. Т. Записки о Хаджи – Мурате//Русская старина, 1881. №3 (т.30). С. 655-67.
  • Лорис – Меликов М. Т. Конституция гр. Лорис –Меликова и его частные письма. Лондон-Спб., б/г, изд-во «Свободная мысль».
  • Лорис – Меликов М. Т. Сущность и значение конституции. Лондон, 1901.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսական կայսրության
  2. թաղված է Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծննդյան թիվը համաձայն Шилов Д. Н. Государственные деятели Российской империи. - СПб, 2002. - С. 428.; այլ տվյալներով՝ 1825 թվականի դեկտեմբերի 20 կամ 1825 թվականի հոկտեմբերի 21