Jump to content

Հայկ Դեմոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Դեմոյան
Ծնվել է22 մայիսի, 1975 թ.
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, հրապարակախոս և գիտակ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն և հրապարակախոսություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, անգլերեն, ֆրանսերեն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Hayk Demoyan Վիքիպահեստում

Հայկ Անուշավանի Դեմոյան (մայիսի 22, 1975, ք. Լենինական, ՀԽՍՀ), հայ պատմաբան, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունների ոլորտի մեջ են մտնում Արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և համաթյուրքականության խնդիրները, ազգային հակամարտությունները Հարավային Կովկասում, ազգային ինքնության և կարծրատիպերի հիմնահարցերի ուսումնասիրությունը։ Գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է նաև հայ ռազմարվեստին, հայկական ազգային խորհրդանշաններին և զինանշանագիտության առնչվող հիմնահարցերը։ Ավելի քան 40 գիտական հրապարակումների, այդ թվում նաև տասնհինգ մենագրությունների հեղինակ է։

Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է։ Երևանի պատմության թանգարանի և Ազգային գրադարանի գիտական խորհուրդների անդամ է։

2009 թ. մարտին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի հանրային խորհրդի անդամ։

2011 թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար։

2013 թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։

  • Ղարաբաղյան հակամարտությունը և թուրքական գործոնը, Երևան, 2002 թ.:
  • Լևոն Մելիք-Շահնազարյան հետ համահեղինակությամբ, Խոջալուի գործը. հատուկ թղթապանակ, Երևան, 2002 թ.[2]:
  • 1988-1990 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը արևմտյան մամուլում, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտ, Երևան, 2008 թ., 166 էջ[3]։
  • Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2009 թ., 220 էջ[3]։
  • Հայոց պատերազմները և ռազմարվեստը մատենաշար (5 հատորով), 2009-2010 թթ․, Փրինթինֆո, Երևան։
  • Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան, 2012 թ., 468 էջ։
  • Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2014 թ., 266 էջ[3]։
  • Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում, լրամշակված և փոփոխված հրատարակություն, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2015 թ., 274 էջ։
  • Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում, Երևան, 2019 թ., 181 էջ[4][5]։
  • Հայուհու կերպարը միջազգային փոստային բացիկներում և փորագրանկարներում, Երևան, 2022 թ․, 180 էջ[6]։
  • Hayk Demoyan, Lusine Abrahamyan. Aurora's Road: Odyssey of an Armenian Genocide Survivor, Yerevan, 2015.
  • Western Media Coverage of Nagorno-Karabagh Conflict, Yerevan, 2008.
  • Гайк Демоян, Внешняя политика Турции и карабахский конфликт, национальная академия наук Республики Армения, Музей-институт геноцида армян, Ереван, 2013, 492 с.
  • Armenian Legacy in America: A 400-Year Heritage, 2018, 620 pp.[7]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Դեմոյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Դեմոյան» հոդվածին։