Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը անցկացվել է 2015 թվականի ապրիլի 24-ին։

Օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայկական ցեղասպանության զոհերին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) հայ ազգաբնակչության քաղաքական, հոգևոր, մշակութային առաջնորդները տեղահանվեցին և սպանվեցին։ Այս ողբերգական իրադարձությանը նախորդել և հաջորդել են Հայկական լեռնաշխարհի և Օսմանյան կայսրության այլ վայրերից հայ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացումը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայկական ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով[1]։ Այն գլխավորում է Հայաստանի Նախագահը[2], իսկ քարտուղարն է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը[3]։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին մշակույթի, կրթության, գիտության ոլորտների ականավոր մասնագետներ, ինչպես նաև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչներ։

Հանձնաժողովի
անդամ
Պաշտոն
Սերժ Սարգսյան Հայաստանի Նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Բակո Սահակյան Արցախի նախագահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (համաձայնությամբ)
Ներսես Պետրոս ԺԹ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (համաձայնությամբ)
Մկրտիչ Մելքոնյան Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հովիկ Աբրահամյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան Սարգսյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
Գագիկ Հարությունյան Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Էդվարդ Նալբանդյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Արմեն Աշոտյան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հասմիկ Պողոսյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
Հրանուշ Հակոբյան Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար
Վաչե Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վազգեն Մանուկյան Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ռադիկ Մարտիրոսյան Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Կարեն Կարապետյան Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ալեքսան Հարությունյան Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Արթուր Բաղդասարյան «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Րաֆֆի Հովհաննիսյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Հրանտ Մարգարյան Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կիրո Մանոյան Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)
Մայք Խարապյան Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ)
Հակոբ Ավետիքյան Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ (համաձայնությամբ)
Սեդրակ Աճեմյան Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ)
Պերճ Սեդրակյան Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ)
Արա Աբրահամյան Ռուսաստանի հայերի միության նախագահ (համաձայնությամբ)
Հրայր Հովնանյան Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արամ Սիմոնյան Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Արա Սաղաթելյան «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հայկ Դեմոյան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)[4]։

Հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 30-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ[5]։

2012 հունիսին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց

...արդեն իսկ կյանքի կոչված ջանքերը կարևոր են ոչ միայն մեր երկրի և Սփյուռքի համար, այլ նաև ողջ աշխարհի համար։ Մարդկության դեմ անպատիժ հանցագործությունները և դրանց ժխտումը պարարտ հող են ստեղծում նման դեպքերի կրկնվելու համար։ Ժխտելով Ցեղասպանությունը ներկայիս թուրքական իշխանությունները նմանվում է Օսմանյան կայսրության կառավարությանը, որն իրականացրեց Ցեղասպանությունը։

Հանձնաժողովն իր գոյության ընթացքում նիստեր է գումարել հինգ անգամ՝ առաջինը՝ 2011 թվականի մայիսի 30-ին, երկրորդը՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին[6], երրորդը՝ 2013 թվականի մայիսի 30-ին[7], չորրորդը՝ 2014 թվականի մայիսի 27-ին[8], հինգերորդը՝ 2015 թվականի հունվարի 29-ին[9], որտեղ հաստատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանները և հրապարակվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը[10][11]։ Վերջինս ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման՝ ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Մեկ օրինակը ուղարկվել է ՄԱԿԳլխավոր քարտուղարին, իսկ մեկ օրինակը պահվում է ՀՀ ազգային արխիվում[12]։

Հնարավոր տարածքային պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 5-ին[13]` Երևանում Սփյուռքի նախարարության կազմակերպած հայ իրավաբանների՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված հավաքի ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «սենսացիոն հայտարարություն արեց»[14][15]։

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները։ Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ։

Ոչ պաշտոնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 2013 թվականի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է․

100-րդ տարելիցը պայքարի վերջը չէ։ Պայքարը շարունակվում է։

Եկեղեցական արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանյայց առաքելական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկուկես միլիոն զոհերի սրբադասում

Վատիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայ ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մասնակցություններ և հայտարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Նախագահի հրամանագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին:
  2. «Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  3. «Plans for 100th Anniversary Appeal: Leader of commission says unity needed in quest for Genocide Recognition». ArmeniaNow. 2013 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  4. ՀՀ Նախագահի հրամանագիրը հաձնաժողովի կազմը հաստատելու մասին
  5. «Armenian genocide centennial commemoration commission begins its work». ArmeniaNow. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  6. Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը
  7. Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը
  8. ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ
  9. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ
  10. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
  11. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր
  12. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
  13. «Turkey Angry at Yerevan Over 'Land Claim' Remarks». Asbarez. 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  14. Hayrumyan, Naira (2013 թ․ հուլիսի 11). «Armenia and Year 2015: From Genocide recognition demand to demand for eliminating its consequences». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Prosecutor General: Armenia Should Have Its Territories Back». Asbarez. 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայք Արխիվացված 2015-04-24 Wayback Machine