Արա Մինասյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արա Մինասյան
Ծնվել է1955
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Արա Միքայելի Մինասյան (1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ։ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մինասյանը ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը։ 1980-1989 թվականներին աշխատել է գլխավոր բժշկի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր բժիշկ Էջմիածնի քաղաքային հիվանդանոցում։ 1989-1991 թվականներին եղել է Երևան քաղաքի առողջապահության վարչության պետը։ 1991 թվականին նշանակվել է «Շտապ օգնության» բժշկական կենտրոնի տնօրեն։ Արա Մինասյանի նախաձեռնությամբ 1994 թվականին հիմնվել է «Շտապ օգնության» և աղետների բժշկության ամբիոնը։ 1998 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ։ Այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենն է[2]։ Արա Մինասյանը հեղինակ է 2 մեթոդական ձեռնարկների, և հեղինակ և համահեղինակ՝ ավելի քան 115 գիտական աշխատանքների։

Վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի Սեմաշկոյի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մասնագիտացված բժշկական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։
  • 1992 թվականին ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում վերապատրաստվել է «Հիվանդանոցային կառավարում» և «Շտապ օգնություն» թեմաներով։
  • 1994 թվականին ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի Սրտաբանության մասնագիտացված խորհրդի բազայի վրա պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։
  • Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Սրտաբանության մասնագիտացված խորհրդի բազայի վրա պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Գևորգ Զորավարի անվան «Հանուն Խաղաղ Կովկասի» ոսկե մեդալ
  • «Փառապանծ մարտիկ» մեդալ
  • Հայաստանի Ճարտարապետների միության կողմից «Պատվո դիպլոմ»
  • Վետերան մահապարտների միության կողմից «Արծիվ 30» շնորհակալագիր
  • Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «2-րդ աստիճանի մեդալ» Հայրենիքին մատուցած ծառայությունների համար[3]
  • «Անդրանիկ Օզանյանի անվան շքանշան» ՀՀ պաշտպանության նախարարության կողմից
  • Նանսենի անվան շքանշան
  • Առողջապահության Ազգային ինստիտուտի 50-ամյակի առթիվ՝ շքանշան երկարատև բարեխիղճ աշխատանքի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]