Արտուշ Ղուկասյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտուշ Ղուկասյան
Ծնվել էհուլիսի 30, 1958(1958-07-30) (65 տարեկան)
Արցախ Արցախ
ՄասնագիտությունՄեխանիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Արտուշ Ապրեսի Ղուկասյան (հուլիսի 30, 1958(1958-07-30), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտուշ Ղուկասյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 30-ին՝ Ստեփանակերտում[1]։ 1975 թվականին ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը և 1980 թվականին ավարտել այն։ 1980-1984 թվականներին սովորել է Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[2]։ 1984-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1988-1994 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետում որպես դասախոս, 1994-2002 թվականներին` ամբիոնի վարիչ։ 1996 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[3]։ 2002 թվականին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ 2006 թվականից Եվրոպական բուհերի ռեկտորների միջազգային խորհրդի անդամ է։ 2016 թվականին ընտրվել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ, մեկ թոռ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լաբորատոր աշխատանքներ տեսական մեխանիկայից»։ Երևան, 2001 թ.,
  • «Հայ դպրոցն ու մանկավարժական միտքը 20-րդ դարում»։ Երևան, 2004 թ.,
  • «Մանկավարժական ԲՈՒՀ-ի կառավարման տեխնոլոգիան և զարգացման միտումները»։ Երևան, 2005 թ.։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» 2003 թ.,
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր 2003 թ.,
  • Սոկրատեսի անվան միջազգային պարգև, Իսպանիա` ժամանակակից հասարակության ինտելեկտուալ զարգացման գործում անձնական ներդրման համար 2006 թ.,
  • Վիկտորյա թագուհու անվան միջազգային պարգև, Մեծ Բրիտանիա` պատվի, արժանապատվության և բարեխղճության համար 2006 թ.,
  • «Անանիա Շիրակացու մեդալ» 2007 թ.,
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ 2012 թ.,
  • «Երախտագիտության մեդալ» ԼՂՀ, 2013 թ.,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ 2009 թ.,
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ /2007 /, ԵՊՀ-ի հուշամեդալ /2007/, Խ. Աբովյանի անվան հուշամեդալ /2008/, Մանկավարժական համալսարանի հուշամեդալ, 2012 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղուկասյան Արտուշ Ապրեսի - Ռեկտորներ - Фотоальбомы - Մանկավարժ.do.am». mankavarzh.do.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Արտուշ Ղուկասյան. «Միայն լսարանում դասապրոցես կազմակերպելով համալսարանական միջավայր չես ստեղծի»». syuniacyerkir.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Արտուշ Ապրեսի Ղուկասյան».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]