Ստեփան Գիշյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեփան Գիշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1964 |
Ծննդավայր | Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | մարտի 22, 2014 (49 տարեկան) |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | բանկիր |
Պարգևներ և մրցանակներ |
Ստեփան Զավենի Գիշյան (5 մայիսի 1964 թ., ք. Նոյեմբերյան - 22 մարտի 2014 թ., Գերմանիա), ՀՀ տնտեսության գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1981-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-2000 թթ. - Հայգյուղփոխբանկի վարչության նախագահ։
- 2000-2006 թթ. - Հայգյուղփոխբանկի գլխավոր տնօրեն։
- 2006-2014 թթ. - «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն։
- 2003-2014 թթ. - «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն։
- 2003-2014 թթ. - «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության խորհրդի նախագահ։
- 2006-2014 թթ. - «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահ։
- 2013-2014 թթ. - «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006-2007 թթ. - Հայաստանի բանկերի միության նախագահ։
- 2009-2014 թթ. - ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անանիա Շիրակացու մեդալ։
- «Վաստակի համար» ազգային շքանշան (Ֆրանսիա)։
Տիրապետում էր հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած էր, զավակներ չուներ։
|