Գագիկ Մանասյան
Գագիկ Զալիկի Մանասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1955 (66 տարեկան) |
Ծննդավայր | Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1979) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (2006) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Մասնագիտություն | բանասեր |
Աշխատավայր | ՀԳՄ, Հայաստանի պաշտպանության նախարարություն և Հայաստանի մշակույթի նախարարություն |
Պարգևներ և մրցանակներ |
Գագիկ Զալիկի Մանասյան (օգոստոսի 16, 1955, Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013)[1], ՀՀ հանրային խորհրդի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թ.օգոստոսի 16-ին Աբովյանի շրջանի Գառնի գյուղում։ Հաճախել է տեղի թիվ 1 դպրոցը, որն ավարտել է 1972 թվականին։
1973 - 1979 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1979 թ.-ին ընդունվել է աշխատանքի, որպես Գառնիի մշակույթի տան տնօրեն։ 1982 թ.-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահի ավագ ռեֆերենտ։ 1980-1989 թթ.-ին նշանակվել է տարբեր պաշտոնների ՀԼԿԵՄ Կենտկոմում։
1991 թ.-ին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի գծով խորհրդական։ Իսկ 1992 թ.-ին «Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագիր։
1994 թ.ից Կոտայքի Շրջխորհրդի մշակույթի բաժնի պետ է նշանակվել։ 1997 թ.-ին՝ Կոտայքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ։2000 թ.-ին՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ։
2002-2007 թթ.-ին եղել է ՀՀ մշակույթի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար։
2007 թ-ից մինչև այժմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրենն է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ նախագահի 2011 թ.-ի ապրիլի 27-ի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Ընտրվել է մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ։
- 2013 թվականից «Հայի միտք» համահայկական հեռուստատեսային մասնագիտական ակումբի նախագահն է։
- Երևանի գեղարվեստի ակադեմիայի և Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ է։
Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003-2006 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Խորհրդանշանը գեղարվեստական մտածողության համակարգում» ատենախոսությունը և ստացել է գիտության թեկնածուի աստիճան։
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայազգ կայքում Մանասյանի մասին էջը
- Հոդված(չաշխատող հղում)
- Հոդված
- Անձնական Կայք Archived 2014-11-08 at the Wayback Machine.։
- Էջը Յութուբ կայքում:
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Հայ մանկավարժներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ
- Արվեստագիտության թեկնածուներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ բանասերներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ