Աստղիկ Գևորգյան
Աստղիկ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1932 (90 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1956) |
Աշխատավայր | Սովետական Հայաստան և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աստղիկ Արսենի Գևորգյան (հոկտեմբերի 24, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ գրող, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստղիկ Գևորգյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 28 միջնակարգ դպրոցում, 1951-1956 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1953-1956 թվականներին եղել է Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցի ավագ ջոկատավար։ 1956-1970 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում, նյութեր է տպագրել «Հայրենիքի ձայն», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», «Իրավունք» և այլ թերթերում։ 1970-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղարի տեղակալ, 1977-1992 թվականներին` քարտուղար։ 1992-2017 թվականներին եղել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահը[1], 2008 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ է։ 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի (Մոսկվա), 1995 թվականից` Երևանի մամուլի ակումբի խորհրդի և վարչության անդամ[2][3][4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ժուռնալիստների միությունն ապաքաղաքական, ապակուսակցական, մաքուր կազմակերպություն է. Աստղիկ Գևորգյան»։ www.panorama.am։ Վերցված է 2016-10-24
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Աստղիկ Գևորգյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-10-24
- ↑ «Աստղիկ Գեւորգյան»։ www.northern.am։ Վերցված է 2016-10-24
- ↑ ««Սփյուռքի խմբագիրներն ու լրագրողներն ուրախությամբ են արձագանքում համաժողովների հրավերներին».Աստղիկ Գևորգյան»։ Hayern Aysor։ 2016-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-21-ին։ Վերցված է 2016-10-24
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ կին գրողներ
- Հայ լրագրողներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ