Վազգեն Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Սաֆարյան
Ծնվել էհուլիսի 5, 1947(1947-07-05) (76 տարեկան)
ԾննդավայրՈսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Վազգեն Հմայակի Սաֆարյան (հուլիսի 5, 1947(1947-07-05), Ոսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993)։ Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Սաֆարյանը ծնվել է 1947 թվականի հուլիսի 5-ին, Նոյեմբերյանի շրջանի Ղոշխոթան գյուղում (այժմ՝ Ոսկեվան)։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971 թվականից դասավանդում է նույն համալսարանում։ 1974 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ` «Փավստոս Բուզանդը և հայ նոր գրականությունը», 1992 թվականին՝ դոկտորական թեզ՝ «Կիլիկյան Հայաստանի գրականություն»[2]։

Եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի լեկցիոն ասիստենտ, այնուհետև աշխատել որպես նույն ամբիոնի դասախոս և դոցենտ, 1993 թվականից աշխատել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։

Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և նոր գրականության հարցերին («Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» թեմաները հայ նոր գրականության մեջ», 1979, «Կիլիկյան Հայաստանի գրականությունը (ԺԱ դարի վերջ- ԺԳ դարի սկիզբ)», 1990, «Գրողի կերպարը և անհատականությունը», 2001)[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի անդամ,
  • ՀՀ գրողների միության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ միջնադարյան գրականություն։ Ուս. ձեռնարկ։ ԵՊՀ հրատ.: 2016:
  • Միջնադարի հայ գրականության պարբերացման հիմունքները, Երևան, 2012։
  • Գրականության բազմաձայնությունը։ «Գրականէտալոն» հրատ., Երևան, 2012։
  • Գրողի և կերպարի անհատականությունը (մենագրություն), Երևան, 2001։
  • Կիլիկյան Հայաստանի գրականությունը (մենագրություն), Երևան, 1990։
  • Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» թեմաները հայ նոր գրականության մեջ, Երևան, 1979։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վազգեն Սաֆարյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Վազգեն Հմայակի Սաֆարյան, Պրոֆեսոր | Հայ բանասիրության ֆակուլտետ - Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
  4. «Վ. Հ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]