Նոյեմբերյանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Նոյեմբերյանի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՆոյեմբերյան
Խոշորագույն քաղաքՆոյեմբերյան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)29 700
Խտություն55,2
Ազգային կազմՀայեր
Տարածք538
(1,8 %)
Noyemberyan region (Arm.SSR).png
Հիմնադրված է1937-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք

Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Տավուշի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսիսային մասում, սահմանակից էր Վրացական ԽՍՀ-ին և Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 538 կմ² է, բնակչություն՝ 29 700 (1987), խտությունը՝ 55,2 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերյանի շրջանի վարչական կենտրոնը Նոյեմբերյան ավանն էր։ Ուներ 2 քտա (Նոյեմբերյան, Այրում), 2 ավանային, 9 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերյանի շրջանի տարածքը հին ժամանակներից ի վեր եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Նոյեմբերյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մի մասը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականը՝ Կյուրիկյան թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Նոյեմբերյանի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի, 1919-20 թվականներին՝ Դիլիջանի գավառի Բարանա գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կողբի (6-րդ դար), Ոսկեպարի (6-7-րդ դարեր) եկեղեցիները, Ղալինջաքար ամրոցը (11-րդ դար), Մշկավանքը (13-րդ դար)։

1937 թվականին ստեղծված շրջանային կուսակցական կազմակերպությունը 1987 թվականին ուներ 77 սկզբնական կուսակցական, 90 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Ծիածան» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերյանի շրջանը գտնվում է 380-2001 մ (Սարկուտ լեռ) բարձրությունների վրա։ Ունի լեռնային կտրտված մակերևույթ (Գուգարաց լեռներ)։ Կան երկաթի, ցեոլիտի և ֆելզիտ հանքավայրեր։ Տիրապետում են չոր տափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 1°С-ից մինչև -6°С, հուլիսինը՝ 12-23°С, տարեկան տեղումները՝ 500-700 մմ, վեգետացիայի շրջանը՝ 150-200 օր։ Խոշոր գետերն են Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը։ Գործում են Նոյեմբերյանի բազմաստիճան, Զեյթունի, Հաղթանակի, Զողասի ջրամբարի և այլ ջրհան կայանները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են սննդի արդյունաբերությունը, փայտամշակումն ու գյուղատնտեսությունը։ Արտադրանքի ծավալով առաջատար են Այրումի պահածոների, Լալվարի սովխոզ գործարանները, գլխավորող պանրագործարանը, Նոյեմբերյանի և Բագրատաշենի անտառտնտեսությունները։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունն ու պտղաբուծությունը (առավելապես դեղձի արտադրությունը)։ Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և կերային կուլտուրաներ։ Կար 17 խորհրդային տնտեսություն։ Ավտոճանապարհների երկարությունը 180 կմ է, երկաթուղին՝ 6 կմ (Այրում)։ Ուներ կապի հանգույց՝ 14 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում գործում էր 15 միջնակարգ, 4 ութամյա, 1 տարրական, 2 մարզական, 1 երաժշտական, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին շրջանում կար 23 գրադարան, 8 մշակույթի տուն, 11 ակումբ, 2 հիվանդանոց, 6 ամբուլատորիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png