Կամոյի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կամոյի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԿամո
Խոշորագույն քաղաքԿամո
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)54 600
Խտություն87,3
Ազգային կազմՀայեր
Տարածք646,3 կմ²
(2,2 %)
Kamo region (Arm.SSR).png
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Կամոյի շրջան (մինչև 1959 թվականը՝ Նոր Բայազետի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի կենտրոնում։ Գտնվել է ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 100 կմ հեռավորության վրա։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 646,3 քառ. կմ էր, բնակչությունը՝ 56 400 մարդ (1987), խտությունը՝ 87,3 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Կամոն։ Ուներ 1 քաղաք (Կամո), 1 քաղաքային, 9 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամոյի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Կամոյի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ և կազմել է Գեղարքունիք գավառի մասը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության շրջանում եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության մասը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառը, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Նոր Բայագետի գավառի համանուն գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են ուրարտական ամրոցը (Կամո), Բատիկյանի միանավ (4-րդ դար), Հացառատի (9-10-րդ դարեր) եկեղեցիները, Հայրավանքը (9-12-րդ դարեր), Իլիկավանքը (10-11-րդ դարեր)։

Սևանի շրջանի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 108 սկզբնական կուսակցական, 107 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Լենինյան դրոշով» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամոյի շրջանը գտնվում է Սևանի ավազանի արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին, 2000-3597 մ (Աժդահակ) բարձրությունների վրա։ Ունի լեռնային մակերևույթ (հրաբխային կոներ, աստիճանաձև սարավանդներ, գոգավորություններ)։ Տարածված են քարակարկառները։ Կան շինանյութերի (տուֆ, բազալտ, անդեզիտաբազալտ) հանքավայրեր, հանքային ջրեր։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները, Սևանա լճի ջրերիցազատված մասերում կատարվում է անտառատնկում։

Կլիման բարեխառն է, զգալի է բրիզների ազդեցությունը։ Հունվարի միշին ջերմաստիճանը - 6 °C-ից մինչև - 12 °C է, հուլիսին՝ 6-16 °C, տարեկան տեղումները4 450-850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20-130 օր։ Խոշոր գետը Գավառագետն է։ Շրջանի տարածքում են Ակնա լիճը, Գեղարքունիքի և Լանջաղբյուրի ջրամբարները։ Գործում էր 13 միջտնտեսային ջրանցք (Սարուխանի, Նորադուզի աջափնյա, Նորադուզի ձախափնյա, Կարմիրգյուղի, Հացառատի և այլն)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն էին սարքաշինությունը, թեթև և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, անասնապահությունն ու բուսաբուծությունը։ Գործում էր 13 արդյունաբերական ձեռնարկություն։ Կար 11 խորհրդային տնտեսություն։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունն (մատղաշի ինտենսիվ բտում, ոչխարաբուծություն, կաթնաանասնապահություն) ու բուսաբուծությունը (հացահատիկի, կարտոֆիլի, ծխախոտի, բանջարեղենի, կերային կուլտուրաների մշակում)։ Հանրապետությունում առաջնակարգ տեղ է գրավում կարտոֆիլի ու բրդի արտադրությամբ։ Զարգանում են թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը։ Տարածքով է անցնում Երևան-Սևան-Վարդենիս խճուղու 39 կմ հատվածը։ Գործում է կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։

1985-86 ուսումնական տարում կար 10 միջնակարգ, 4 ութամյա, 2 երաժշտական, 1 գեղարվեստի, 1 նկարչական, 1 մարզական դպրոց, ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկում, անասնաբուծական-անասնաբուժական սովխոզ-տեխնիկում։ 1986 թվականին գործում էր 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 5 բժշկական ամբուլատորիա, 22 գրադարան, 12 մշակույթի տուն և ակումբ, 3 կինոթատրոն, 1 պետական թատրոն, հայրենագիտական թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png