Ամասիայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ամասիայի շրջան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԱմասիա
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)19 300
Խտություն31,7
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք608
(2 %)
Amasia District (1989).png
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք

Ամասիայի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ ծայր հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Վրացական ԽՍՀ-ին և Թուրքիային։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 608 քառ. կմ էր, բնակչությունը՝ 19 300 մարդ (1987), խտությունը՝ 31,7 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիայի շրջանի վարչական կենտրոնն էր Ամասիա գյուղը։ Ուներ 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիայի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ամասիայի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ամասիայի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Կարսի մարզի Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Ադբաբայի գավառամասը։

Կան մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների կիկլոպյան ամրոցներ և միջնադարյան եկեղեցիներ։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 56 սկգբնական կուս․, 84 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Աշխատանք» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիայի շրջանը գտնվում է Աշոցքի սարահարթում։ Արևմուտքում՝ Եղնախաղի, հարավում Շիրակի լեռնաշղթան է։ Բարձրությունը 1500-3042 մ է (Ղուկասյան լեռ)։ Տիրապետում է մարգագետնատափաստանային լանդշաֆտը։ Կան զառիկի, քրոմի աննշան հանքավայրեր, կրաքար, ավազ։

Կլիման ցամաքային է։ Շուրաբադը Կովկասի ամենացուրտ (մինչև -46°С) վայրն է։ Հունվարի միջին շերմաստիճանը - 10°С-ից մինչև -14°С է, հուլիսինը՝ 10- 16°С, տարեկան տեղումները՝ 550- 650 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքում են Ախուրյան գետի վերին հոսանքը, Արփի լճի ջրամբարը և Ախուրյանի աջափնյա ջրանցքը։ Գործում են ջրհան կայաններ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է (կաթնատու անասնապահությունը)։ Կար 3 կոլեկտիվ, 13 խորհրդային տնտեսություն, մատղաշի աճեցման ու բտման 2 ձեռնարկություն։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային և տեխնիկական կուլտուրաների մշակությամբ։

Ամասիայում գործում են գլխավորող պանրագործարանը, Լենինականի Չկալովի անվ․ կարի արտադր․ միավորման և այլ գործարանների մասնաճյուղեր, Դյուլլիբուլաղում՝ Լենինականի տեքստիլ կոմբինատի, Գյուլլիբուլաղում, Դուզքենդում և Գյուլլիջայում՝ «Հայգորգ» արտադրական միավորման արտադրամասեր, Շուրաբադում՝ պանրագործարանի մասնաճյուղ։ Կա ձկնաբուծարան։ Ավտոճանապարհների երկարությունը 120 կմ էր։ Կար կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում կային 13 միջնակարգ, 12 ութամյա, 1 տարրական, 1 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ Գործում էին 2 հիվանդանոց, 18 բուժմանկաբարձական կայան, գրադարաններ, 10 մշակույթի տուն, 18 ակումբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png