Պաղակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շուրաբադից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պաղակն (այլ կիրառումներ)
Գյուղ
Պաղակն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՇուրաբադ
ԲԾՄ2040 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն59[1] մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Պաղակն (Հայաստան)##
Պաղակն (Հայաստան)

Պաղակն (նախկին անվանումը՝ Շուրաբադ, ավելի վաղ` Սուլթանաբադ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Բերդաշեն գյուղից 1 կմ հյուսիս, Ամասիայից 14 կմ հյուսիս-արևմուտք` Արփի լճի ջրամբարի արևելյան ափին։

Պաղակն է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին[2]։ Այն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի ամենացուրտ վայրն է (միջին ջերմաստիճանը հունվարին -12,5 °C է, նվազագույնը՝ -46 °C)[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պաղակնի մշտական բնակչությունը կազմել է 83, առկա բնակչությունը՝ 81 մարդ[4]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], որոնք հեռացել են Ադրբեջան 1989 թվականին[3]։ Դրանց փոխարեն գյուղում բնակություն են հաստատել Վրաստանի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից տեղափոխված հայեր[3]։

Պաղակնի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 1990 2001 2011
Բնակիչ 171 249 223 341 173 219 260 55 300 39 83[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, կերային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.armstat.am/file/doc/99509883.pdf
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 165» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 293
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»