Շաղիկ
Գյուղ | ||
---|---|---|
Շաղիկ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Ղարաբուլաղ | |
Մակերես | 5.3 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 133[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շաղիկ (նախկին անվանումը` Ղարաբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հարավարևմտյան ափին։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շաղիկի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը` 100 մարդ[3]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնք հեռացել են Ադրբեջան 1989 թ. հունվար-հունիսին[5]։ Դրանց փոխարեն 1989-1990 թթ. գյուղում բնակություն են հաստատել Վրաստանի Նինոծմինդայի շրջանից և Բաղրամյանի շրջանի Դալարիկ գյուղից տեղափոխված հայեր[5]։
Շաղիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 185 | 302 | 145 | 217 | 239 | 180 | 85 | 88[3] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաղիկում կա “Ոսկե ժամ” եկեղեցի, իսկ արևմտյան կողմում է գտնվում Հենաց բերդը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 153»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 7
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 64 — 804 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շաղիկ գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- Շաղիկ գյուղի մասին Armeniapedia.org կայքում