Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոքրաշենի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը՝ 199 մարդ[3]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[2][4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բասենից[2]։
Փոքրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղի արևելյան կողմում գտնվում է «Աղվեսի բներ» լեռը[6]։