Կրասար
Գյուղ | ||
---|---|---|
Կրասար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 16.4 կմ² | |
ԲԾՄ | 1995 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 548[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
|
Կրասար, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում,գտնվում է Աշոցքի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Աշոցք գյուղից 4կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 34կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կուրդբուլաղ, Կուրտի բուլաղ, Ղուրդբուլաղ, Ղուրդիբուլաղ, Ղուրթբուլաղ անվանումները։ Կրասար է վերանվանվել 1946 թ-ին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830 թթ։
Հնում այստեղ բնակվել են նաև քրդեր։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 527 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 127տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Կրասարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 311 | 349 | 604 | 350 | 387 | 352 | 512 | 548 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579 հա), խոտհարքերը (46 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ)։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի հովտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում գտնվում է հին եկեղեցու, գերեզմանների, գյուղատեղիների, ավերակներ։ Գյուղից մոտ 2կմ հյուսիսարևմուտք՝ «Քարոտ հողեր» կոչվող դաշտում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ, խեցեղեն առարկաներ։
Կրասարում է ծնվել հայ գուսանական արվեստի ականավոր դեմքերից մեկը՝ գուսան Շահենը[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 114»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 30
- ↑ «Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է 2014-06-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարածաշրջանի քարտեզ
- Կրասար գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.